07 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Էրդողանը Պուտինին թերևս կհրավիրի Թուրքիա` դիտելու ֆուտբոլային հանդիպումը․ Hurriyet

Օգոստոսի 31-ին Թուրքիայի  և Ռուսաստանի  ֆուտբոլի ազգային հավաքականների միջև Անթալիա քաղաքում  տեղի կունենա ընկերական հանդիպում:

Ինչպես հաղորդում է  թուրքական «hurriyet» օրաթերթի կայքը, ակնկալվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինին   կհրավիրի Թուրքիա` դիտելու վերոնշյալ  ընկերական մրցավեճը:

Թուրքական լրատվամիջոցը ֆուտբոլային այդ հանդիպումը համարում է անակնկալ զարգացում և այն դիտարկում որպես ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ևս մեկ քայլ:

Նշվում է, որ  Ռուսաստանի  ազգային հավաքականի հետ հանդիպումը լուրջ քննություն կլինի Թուրքիայի ազգային հավաքականի համար` 2018թ աշխարհի առաջնության որակավորման փուլից առաջ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ