15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 18, 2016

Հայապահպանության գլխավոր խնդիրը սփյուռքում.մանրամասնում են սփյուռքահայ ուսուցիչները/վիդեո/

Այսօր`հուլիսի 18-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին ներկա էին սփյուռքում ապրող հայ ուսուցիչներ, որոնք իրենց առջև դրված խնդիրների լուծման ճանապարհին բազմատեսակ խոչընդոտների են հանդիպում: Նրանց խոսքով` սփյուռքում հայապահպանության ամենակարեւոր խնդիրներից մեկը մայրենի լեզվի պահպանության հարցն է: Հայկական տարբեր գաղթօջախներում այսօր գործում են դպրոցներ, որտեղ չնայած խնդիրներին, անում են ամեն ինչ, որպեսզի օտար միջավայրում մեծացող հայ […]

ՀՀ նախագահը կարգադրել է ՀԱՊԿ շրջանակներում միջոցառումների իրականացումը համակարգող հանձնաժողով ստեղծել

ՀՀ նախագահը ստեղծել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողով։ ՀՀ նախագահի կարգադրության մեջ ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետությունում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացները կանոնակարգելու նպատակով` որոշում եմ. 1. Ստեղծել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի […]

Պետդումայում Հայաստանի, Ղազախստանի եւ Թուրքիայի դեպքերը կապել են ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների աշխատանքի հետ

Հայաստանում, Ղազախստանում եւ Թուրքիայում տեղի ունեցած դեպքերը իրար հետ կապված են եւ դրսից հրահրված են։ Նման կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի պատգամավոր Կազբեկ Թայսաեւը՝ life.ru-ի հետ զրույցում։ «Իմ կարծիքով՝ դրանք նույն շղթայի օղակներ են, սրանք դրսից են հրահրված, կարծում եմ՝ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները զբաղվում են դրանով, սրում են իրավիճակը Հայաստանում, Ղազախստանում եւ Թուրքիայում»,- ասել է նա։ […]

Վերին Լարսի անցակետում Արցախի քաղաքացի է մահացել

Վերին Լարսի անցակետում այսօր՝ հուլիսի 18-ին, Արցախի Հանրապետության քաղաքացի է մահացել: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ քաղաքացին մահացել է հերթի մեջ, նախնական տվյալով՝ ինֆարկտից: Հիշեցնենք, որ տեղումների հետեւանքով հունիսի 23-ին փլուզվել էր Լարսի ավտոճանապարհի մի հատվածը, ինչի հետեւանքով անցակետը փակ էր  մինչեւ հուլիսի 6-ը: Դրանից հետո ցերեկային ժամերին ճանապարհը բացվում է, իսկ […]

ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան ժամանում է Հայաստան

ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան այսօր՝ հուլիսի 18-ին կժամանի Հայաստան` աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով քննարկումներին, գրում է abc30.com-ը: «Ես կհանդիպեմ Հայաստանի նախագահի և խորհրդարանի անդամների հետ` որոշելու, թե ինչպես մենք Միացյալ Նահանգներում կկարողանանք նպաստել այս բանակցությունների հաջողված եզրափակմանը»,- ասել է Կոստան: Նա տեղեկացրել է, որ այցը կշարունակվի չորս օր:

Զինված խումբը պետք է վայր դնի զենքը և հանձնվի իրավապահներին. Թևան Պողոսյան

Պատգամավոր Թևան Պողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ նշում է. «Ցավակցում եմ զոհված ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին, ընկերերներին, բարեկամներին: Արագ ապաքինում բոլոր վիրավորներին: ՀՀ օրենքը խախտվել է, և հանցագործությունը պետք է պատժվի: Զինված խումբը պետք է վայր դնի զենքը և հանձնվի իրավապահներին: Քննությունը և դատավարությունը պետք է լինի բաց և թափանցիկ: Որևէ […]

Մեր բոլոր մարտական ընկերներին կոչ ենք անում համախմբվել երկրի կայունության ու միասնականության դրոշի ներքո .«Ամարաս 5165»

«Ամարաս 5165» կազմակերպության խորհրդի հայտարարությունը Խորհուրդը վճռականորեն դատապարտում է ս/թ հուլիսի 17-ին մայրաքաղաքում մի խումբ արկածախնդիրների կողմից ոստիկանության Պարեկապահակային գնդի վրա կատարված հարձակումը, որն, ըստ էության, ավազակային հարձակում էր հայ ժողովրդի անվան ու հեղինակության դեմ։ Ժողովրդի անունից հանդես եկող և ապստամբության հրահրող ահաբեկչական այս խմբի գործողություններն ու հայտարարությունն այսօր ուղղակիորեն հարվածում են Ղարաբաղյան հակամարտության հարցում […]

Արյունահեղությամբ հարցեր չեն լուծում. արյունը արյուն է բերում. Արմեն Էլբակյան

  «Ես շատ վշտացած եմ այս դեպքերից: Երբեք  հարմար չէ, որ մի փոքրիկ հանրապետություններում, որ շրջապատված է բարդ հարևաններով, նման բաներ նախաձեռնեն: Տարածաշրջանում լարված իրավիրակ է: Մենք աշխարհի հետ չլուծված հարցեր ունենք: Նմանատիպ ագրեսիվ քայլերի պետք չէ դիմել», – անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի իրականացրած  գործողություններին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց դերասան, ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն […]

Վերահսկողությունը պետք է ուժեղացնել

Սոցփաթեթի հանգստի բաղադրիչը լինելու է 2017-ի բյուջեում. Վարչապետը ցրեց պետական համակարգի աշխատակիցների մտահոգությունները։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ցրելով այն մտահոգություններն ու անհանգստությունը, որ առաջացել էին նրա նախորդ հայտարարության ժամանակ՝ կապված սոցփաթեթի հանգստի բաղադրիչի կասեցման հետ: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանն առաջարկել էր կասեցնել սոցփաթեթի հանգստի բաղադրիչը 2017-2019 թթ. միջնաժամկետ ծրագրերում, քանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի