01 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արյունահեղությամբ հարցեր չեն լուծում. արյունը արյուն է բերում. Արմեն Էլբակյան

 

«Ես շատ վշտացած եմ այս դեպքերից: Երբեք  հարմար չէ, որ մի փոքրիկ հանրապետություններում, որ շրջապատված է բարդ հարևաններով, նման բաներ նախաձեռնեն: Տարածաշրջանում լարված իրավիրակ է: Մենք աշխարհի հետ չլուծված հարցեր ունենք: Նմանատիպ ագրեսիվ քայլերի պետք չէ դիմել», – անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի իրականացրած  գործողություններին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց դերասան, ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանը:

Վերջինս շեշտեց՝ ազգային համաձայնության հասնելու համար գործուն քայլեր պետք է արվեն:

«Քաղաքացիական պատերազմը,  չեմ կարծում, թե դրական փոփոխություն պիտի անի մեր կյանում, մեր ազգի կյանքում:  Պիտի խոհեմ լինենք, հաշտեցման եզրեր գտնենք: Ամեն մեկս մեր հերթին պիտի ջանանք անել այնպես, որ մեր երկիրն է՛լ ավելի լավը դառնա ու խաղաղություն տիրի: Արյունահեղությամբ հարցեր չեն լուծում. արյունը արյուն է բերում», – եզրափակեց Արմեն Էլբակյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ