15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վերահսկողությունը պետք է ուժեղացնել

Սոցփաթեթի հանգստի բաղադրիչը լինելու է 2017-ի բյուջեում. Վարչապետը ցրեց պետական համակարգի աշխատակիցների մտահոգությունները։

Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ցրելով այն մտահոգություններն ու անհանգստությունը, որ առաջացել էին նրա նախորդ հայտարարության ժամանակ՝ կապված սոցփաթեթի հանգստի բաղադրիչի կասեցման հետ:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանն առաջարկել էր կասեցնել սոցփաթեթի հանգստի բաղադրիչը 2017-2019 թթ. միջնաժամկետ ծրագրերում, քանի որ հայտնաբերվել էին չարաշահումներ: Չարաշահումների մասին Վերահսկիչ պալատին ուսումնասիրության արդյունքների մասին խոսել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

Նշելով, որ պալատը ուսումնասիրություն է իրականացրել Ծաղկաձորի, Դիլիջանի, Ջերմուկի, Աղվերանի, Արզնիի, Արտավազի և Հանքավանի ընտրանքային կարգով ուսումնասիրված հյուրանոցներում, Իշխան Զաքարյանը հայտարարել է հայտնաբերված խախտումների գումարային ծավալը՝ շուրջ 300 մլն դրամ՝ ուսումնասիրված 54 հանգստյան տների եւ հյուրանոցներում:

Խախտումները մի քանի բնույթի են եղել: Որոշ զբոսաշրջային օպերատորներ լիարժեք չեն կատարել հյուրանոցների հանդեպ իրենց ունեցած պայմանագրային պարտավորությունները, ՀՀ պետական բյուջեից ստացված գումարները ծախսել են այլ նպատակներով, ինչի պատճառով կուտակվել են պարտքերը, ամրագրման հավաստագրերը տրված են եղել սոցիալական փաթեթի շահառուների անունով, սակայն սոցիալական փաթեթից փաստացի օգտվել են շահառու չհանդիսացողները, մի խումբ զբոսաշրջային օպերատորներ թույլ են տվել սոցիալական փաթեթի գումարների ապօրինի կանխիկացման դեպքեր, որոշ զբոսաշրջային օպերատորներ սոցիալական փաթեթի ծառայություններ են մատուցել, սակայն ընդգրկված չեն եղել սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ, սոցիալական փաթեթի գումարները պետբյուջեից փոխանցվել են բանկերում բացված հաշիվներին, սակայն մի շարք բանկերի կողմից զբոսաշրջային օպերատորներին փոխանցումներ չեն կատարվել:

Նկատի ունենալով այս ամենը Վերահսկիչ պալատն առաջարկել է կառավարությանը լրամշակել սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչին վերաբերող դրույթները: Ինչ վերաբերվում է կասեցմանը, ապա ըստ վարչապետի, դա բխում էր ստուգման արդյունքներից, իսկ ընթացիկ տարվա համար սոցիալական փաթեթը գործում է եւ պետբյուջեով նախատեսված ծախսերն իրականացվում են:

2017-ին էլ, Հովիկ Աբրահամյանի հավաստիացմամբ, պետբյուջեում սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչի ծախսերը նույնպես նախատեսվելու են:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ