22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Պետդումայում Հայաստանի, Ղազախստանի եւ Թուրքիայի դեպքերը կապել են ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների աշխատանքի հետ

Հայաստանում, Ղազախստանում եւ Թուրքիայում տեղի ունեցած դեպքերը իրար հետ կապված են եւ դրսից հրահրված են։ Նման կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի պատգամավոր Կազբեկ Թայսաեւը՝ life.ru-ի հետ զրույցում։

«Իմ կարծիքով՝ դրանք նույն շղթայի օղակներ են, սրանք դրսից են հրահրված, կարծում եմ՝ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները զբաղվում են դրանով, սրում են իրավիճակը Հայաստանում, Ղազախստանում եւ Թուրքիայում»,- ասել է նա։

Պատգամավորն ընդգծել է, որ չի կարելի մոռանալ, որ Ռուսաստանը սերտ կապեր ունի Հայաստանի ու Ղազախստանի հետ ու ասել է, որ Մոսկվան հետագայում էլ պետք է սերտորեն համագործակցի Երեւանի ու Աստանայի հետ։

«Մենք պետք է միավորվենք, պետք է ավելի զարգացնենք տնտեսական միությունն ու հարկ եղած դեպքում իրար օգնություն ցուցաբերենք»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ