15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայապահպանության գլխավոր խնդիրը սփյուռքում.մանրամասնում են սփյուռքահայ ուսուցիչները/վիդեո/

Այսօր`հուլիսի 18-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին ներկա էին սփյուռքում ապրող հայ ուսուցիչներ, որոնք իրենց առջև դրված խնդիրների լուծման ճանապարհին բազմատեսակ խոչընդոտների են հանդիպում:

Նրանց խոսքով` սփյուռքում հայապահպանության ամենակարեւոր խնդիրներից մեկը մայրենի լեզվի պահպանության հարցն է: Հայկական տարբեր գաղթօջախներում այսօր գործում են դպրոցներ, որտեղ չնայած խնդիրներին, անում են ամեն ինչ, որպեսզի օտար միջավայրում մեծացող հայ մանուկը տիրապետի հայերենին:

Բեյրութի հայկական վարժարանի մանկապարտեզի տնօրեն Իռմա  Ճերեճյանը  նշեց , որ Բեյրութում հայոց լեզվի պահպանության խնդիր չկա, ընտանիքներում բոլորը  խոսում են հայերեն եւ բոլորի համար մայրենիի պահպանությունը դարձել է նպատակ.«Միակ խնդիրը դասագրքերի հետ է կապված, ցանկալի կլիներ, որ դասագրքերն արեւելահայերենից բացի, հրատարակվեին նաեւ արեւմտահայերեն»:

Ռուսաստանի Դաշնության Կուրգան քաղաքից եկած հայոց լեզվի ուսուցչուհի Սոնա Փարսադանյանը նկատեց, որ կան ընտանիքներ, որոոնք շահագրգռված են, որպեսզի իրենց երեխան սովորի հայերեն:

Ամերիկայի Միացյալ Նահանգների Տեխաս քաղաքում մանուկները հայերեն սովորում են տեղի քրիստոնյա արաբախոս եկեղեցում, քանի որ Տեխասում չկա հայկական եկեղեցի: Այ մասին տեղեկացրեց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի  Թամար Քյուրքչյանը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ