15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 18, 2016

Էդուարդ Շարմազանովը այցելել է վիրավոր ոստիկաններին

Henaran.am-ը զինվորական հոսպիտալից տեղեկացավ, որ այսօր՝ հուլիսի 18-ին  Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այցելել է վիրավոր ոստիկաններին: Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան հիմնադիր խորհրդարանի անդամները գրավել են Էրեբունի համայնքի ոստիկանության բազան և պատանդներ վերցրել: Նշենք , որ հարձակման հետեւանքով զոհվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը։ Հրաձգային վնասվածքներ են ստացել ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության […]

Դեռ հնարավոր է խուսափել էլ ավելի մեծ ու ծանր սխալներից. Արման Սաղաթելյան

Արման Սաղաթելյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ նշել է. «Ստեղծված ու տեղից էլ լարված իրավիճակում կողմ եմ չափազանց զուսպ ու զգուշավոր մեկնաբանություններին։ Ինձ դուր է գալիս իրավապահների պաշտոնական հայտարարությունների խոհեմ ոճը և նրանց գործողությունների ձեռագիրը մինչ այս պահը: Ինձ դուր չի գալիս որոշ արկածախնդիրների՝ «մինչև վերջին փամփուշտ» ոճով կատարյալ անխոհեմ հայտարարությունների գոյությունը: Չեմ […]

ՊՊԾ գունդը գրավելիս վիրավորված գնդապետ Արամ Հովհաննիսյանի վիճակը բավարար է

«Զինված անձանց կողմից ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ վիրավորված՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի վիճակը բավարար է»այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց  Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի պետ Սեւակ Շահբազյան: «Հիվանդը որովայնի հրազենային վնասվածք է ունեցել, վիրահատվել է, որովայնից բեկորը հեռացվել է: Ներկա պահին գտնվում է հետվիրահատական շրջանում, վիճակը բավարար է»,- նշեց բժիշկը: Սեւակ Շահբազյանը տեղեկացրեց, […]

Թուրքիայում չստացված հեղաշրջումը շարունակվում է.թուրքագետ/վիդեո/

«Թուրքիան այն երկիրն է, որը իր հանրապետականացման շրջանում ունեցել է մի քանի իրականացված և հաջողված ռազմական հեղաշրջումներ, որոնք թվով չորսն են և վերջինը եղել է 1997 թվականին»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: Թուրքագետը օրերս  Թուրքիայում տեղի ունեցածը որակում է ռազմական հեղաշրջման չհաջողված փորձ, որը դեռ հղի է անկանխատեսելի հետևանքներով: «Չստացված […]

Բռնությունը քաղաքականության մեջ անընդունելի է. Ստեփան Դեմիրճյանը՝ «Սասնա ծռեր» զինված խմբի գործողությունների մասին

Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանն իր ցավակցությունն է հայտնում «Սասնա ծռեր» զինված խմբավորման գործողությունների արդյունքում զոհված ոստիկանության գնդապետ  Արթուր Վանոյանի հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին: Tert.am-ի հետ զրույցում  ՀԺԿ ղեկավարը շեշտել է. «Հիմա ամեն ինչ պետք է անել` նոր զոհեր ու արյունահեղություն թույլ չտալու համար: Առհասարակ, բռնությունը քաղաքականության մեջ անընդունելի է, իսպառ […]

ՊՊԾ գնդում գտնվողներն ապահովվել են սնունդով եւ անհրաժեշտ դեղորայքով. ԱԱԾ

Հուլիսի 18-ի ընթացքում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում գտնվող անձինք ապահովվել են սնունդով, ինչպես նաեւ անհրաժեշտ դեղորայքով: Հայաստանի ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված համալիր գործողությունների, այդ թվում՝ բանակցությունների արդյունքում բռնազավթված տարածքից դուրս է բերվել եւս մեկ պատանդ: Այդուհանդերձ, նման հուսադրող դրվագները դեռ չեն երաշխավորում ցանկալի վերջնարդյունքը […]

«Նաիրին խորհրդարանը գրավելուց հետո զանգել է Ժիրայր Սեֆիլյանին»

Լրագրող Կարմեն Դավթյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում. «Լսեք` դուք… Իսկ տեղյակ եք?, Որ Նաիրին խորհրդարանը գրավելուց հետո Հայաստանը գլխատելուց. Յոթ հոգու մորթելուց հետո   Զանգել է Ժիրայր Սեֆիլյանին. Ասել` ժողովրդին հավաքի, արա` օգնության: Հետո Ժիրոն է նրան զանգել է` իմանալու, ինչ անի.. Հ.Գ.Կարդացե`ք Նաիրի ցուցմունքները»:

«Թուրքիան չի լռելու»

  «Ես ուղղակի խնդրում եմ երկրի ղեկավարությունը, որ զենքը հավաքի ժողովրդի ձեռքից: Եթե այդ զենքը մեկ անգամ էլ կրակի, դա արդեն մեղք է: Ես կխնդրեի բոլորին` մտավորականներին և, առհասարակ, մարդկանց բանակցություների գնալ ու փոխզիջել»,-  լրագրողների հետ զրույցում  ասաց  քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը: Բանախոսը շեշտեց՝ բացառված չէ, որ որոշ գերտերություններ շահագրգռված են այս իրադարձություններով: «Դրանցից մեկն էլ Թուրքիան […]

Զինված միջադեպի տուժածներից երկուսին վիրահատել են, նրանց վիճակը կայուն ծանր է

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում հուլիսի 17-ին սկսված զինված միջադեպի արդյունքում հոսպիտալացվել է 6 տուժած։ Այսօր առավոտյան նրանցից մեկը դուրս է գրվել։ «Այս պահի դրությամբ վերակենդանացման բաժանմունքներում են գտնվում հրազենային վնասվածք ստացած երկու տուժածներ («Էրեբունի» ԲԿ եւ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպտալ)։ Նրանց վիճակը մասնագետները գնահատում են կայուն ծանր` դրական շարժընթացով։ Երկուսին էլ վիրահատել են։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի