22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

ՊՊԾ գունդը գրավելիս վիրավորված գնդապետ Արամ Հովհաննիսյանի վիճակը բավարար է

«Զինված անձանց կողմից ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ վիրավորված՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի վիճակը բավարար է»այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց  Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի պետ Սեւակ Շահբազյան:

«Հիվանդը որովայնի հրազենային վնասվածք է ունեցել, վիրահատվել է, որովայնից բեկորը հեռացվել է: Ներկա պահին գտնվում է հետվիրահատական շրջանում, վիճակը բավարար է»,- նշեց բժիշկը:

Սեւակ Շահբազյանը տեղեկացրեց, որ Արամ Հովհաննիսյանն իրենց մոտ ընդունվել է հուլիսի 17-ի առավոտյան ժամը 7.30-ին: Արամ Հովհաննիսյանի հետ հոսպիտալ է ընդունվել նաեւ մեկ փոխգնդապետ որովայնի շրջանում հրազենային վիրավորումով: Նա ամբուլատոր բուժում ստանալուց հետո դուրս է գրվել:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը, նաեւ ՊՊԾ գնի գրոհին մասնակցած անձանցից մեկը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ