14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բռնությունը քաղաքականության մեջ անընդունելի է. Ստեփան Դեմիրճյանը՝ «Սասնա ծռեր» զինված խմբի գործողությունների մասին

Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանն իր ցավակցությունն է հայտնում «Սասնա ծռեր» զինված խմբավորման գործողությունների արդյունքում զոհված ոստիկանության գնդապետ  Արթուր Վանոյանի հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին:

Tert.am-ի հետ զրույցում  ՀԺԿ ղեկավարը շեշտել է. «Հիմա ամեն ինչ պետք է անել` նոր զոհեր ու արյունահեղություն թույլ չտալու համար: Առհասարակ, բռնությունը քաղաքականության մեջ անընդունելի է, իսպառ պետք է արմատախիլ արվի: Իսկ դրա համար պետք է վերացվեն պատճառները. երկրում ձևավորել  ժողովրդավարական ավանդույթներ, անցկացնել ժողովրդավարական ընտրություններ և լուծել բազմաթիվ կուտակված  խնդիրները»:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան մի խումբ զինված անձինք մտել են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պատանդ են պահում են այնտեղ գտնվող ոստիկաններին: Այսօր արդեն բանակցությունների արդյունքում պատանդներից մեկն ազատ է արձակվել: Նրանք արդեն 5 ոստիկան են, այդ թվում նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ