03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Դեռ հնարավոր է խուսափել էլ ավելի մեծ ու ծանր սխալներից. Արման Սաղաթելյան

Արման Սաղաթելյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ նշել է.
«Ստեղծված ու տեղից էլ լարված իրավիճակում կողմ եմ չափազանց զուսպ ու զգուշավոր մեկնաբանություններին։ Ինձ դուր է գալիս իրավապահների պաշտոնական հայտարարությունների խոհեմ ոճը և նրանց գործողությունների ձեռագիրը մինչ այս պահը: Ինձ դուր չի գալիս որոշ արկածախնդիրների՝ «մինչև վերջին փամփուշտ» ոճով կատարյալ անխոհեմ հայտարարությունների գոյությունը: Չեմ դադարում հավատալ, որ դեռ հնարավոր է խուսափել էլ ավելի մեծ ու ծանր սխալներից, չեմ դադարում հավատալ, որ արդեն իսկ մեծ սխալ գործածները կանգ կառնեն ու նոր ,առավել անդառնալի սխալների չեն գնա: Իսկ որ կատարվածը սխալ էր, եւ ոստիկանության գնդապետի ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելը ցանկացած նորմալ մարդու և քաղաքացու համար ցավալի պետք է լինի, ու առնվազն առաջացնի կարեկցանք ու կորուստի դառը զգացում, կարող է վիճարկել միայն լուրջ խնդիրներ ունեցողը։ Բայց արի ու տես…ես ապշած մնացի որոշ գրառումներից այս հարցով։ Հեշտ է ցանկացած մեղք բարդել այլոց վրա, դժվար է մարդ մնալ այսքան ատելության մեջ… Դժվար է, բայց անհրաժեշտ։ Այլընտրանքը կործանելու է բոլորիս անխուսափելի, կմնա դատարկություն ու միայն իրար ոչնչացնելու ու չարության խավարը։ Հիմա ամենուր գերիշխում է ատելությունը, ու դա կլինի վերջը՝ անկախ նրանից, թե ով է հաղթելու…միեւնույն է՝ պարտվելու ենք։ Ես դեռ հավատում եմ…վերջինը հավատն է մեռնելու…Գնդապետի ընտանիքին հայտնում եմ իմ խորին ցավակցությունը։ Աստված հոգին լուսավորի…
 
P.S. Այս պահին ոչինչ չեմ քննարկելու։ Ոչ ադեկվատ գրառումները հեռացնելու եմ՝ դրա ժամանակը չէ»:
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ