07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Մեր բոլոր մարտական ընկերներին կոչ ենք անում համախմբվել երկրի կայունության ու միասնականության դրոշի ներքո .«Ամարաս 5165»

«Ամարաս 5165» կազմակերպության խորհրդի հայտարարությունը

Խորհուրդը վճռականորեն դատապարտում է ս/թ հուլիսի 17-ին մայրաքաղաքում մի խումբ արկածախնդիրների կողմից ոստիկանության Պարեկապահակային գնդի վրա կատարված հարձակումը, որն, ըստ էության, ավազակային հարձակում էր հայ ժողովրդի անվան ու հեղինակության դեմ։ Ժողովրդի անունից հանդես եկող և ապստամբության հրահրող ահաբեկչական այս խմբի գործողություններն ու հայտարարությունն այսօր ուղղակիորեն հարվածում են Ղարաբաղյան հակամարտության հարցում մեր երկրի դիրքին ու հեղինակությանը և խոչընդոտում են Արցախի խնդրի խաղաղ ու հաղթական հանգուցալուծմանը։ Երկրում առկա սոցիալական, տնտեսական խնդիրների, կոռուպցիայի, արտագաղթի իրապես առկա խնդիրներն այս ճանապարհով ոչ միայն չեն լուծվում, այլև խորանում ու ահագնանում են։ Իշխանափոխության հասնելու միակ ճանապարհը սահմանադրությամբ ամրագրված իրավասություններով ժողովրդի քվեն ստանալն ու նրա կողմից տրված իշխանությունն իրացնելն է։ Խորհուրդը դատապարտում է հայասպանության ու եղբայրասպանության ճանապարհով երկիրը քաղաքացիական պատերազմի քաոսին մատնելու արկածախնդրությունը։ Մեր բոլոր մարտական ընկերներին կոչ ենք անում համախմբվել երկրի կայունության ու միասնականության դրոշի ներքո և հավատարիմ մնալ մեր երդումին, այն է՝ մեր զենքն ուղղել բացառապես մեր երկրի թշնամու դեմ։

«Ամարաս 5165» կազմակերպության խորհուրդ

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ