29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 15, 2016

Ուզբեկստանից փախավ՝ Հայաստանում ձերբակալվեց

Ոստիկանության Կոտայքի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հուլիսի 13-ին, ժամը 15.25-ին, Կոտայքի բաժնի անձնագրային բաժանմունքից հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 1944 թ. ծնված Ռաֆիկ Զ.-ն, որը 2006 թ. հոկտեմբերի 6-ից Ուզբեկստանի Հանրապետության Տաշքենդ քաղաքի Չիլանզարսկի բաժնի կողմից հետախուզվում էր Ուզբեկստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 168 հոդվածի /խարդախություն/ 3-րդ մասի մեղադրանքով:

Թեև «Արենի» գինին աշխարհում լավագույններից է, բայց իրացման հետ կապված՝ խնդիրներ կան

Աշխարհահռչակ  CNN լրատվամիջոցը ՀՀ  Վայոց ձորի մարզը ներառել է աշխարհի 15 լավագույն գինեգործության վայրերի ցանկում: Լրատվամիջոցը նշում է, որ խաղողի  «Արենի» տեսակը դարեր շարունակ՝ պահպանել է իր համային հատկանիշները և համարվում  է աշխարհի ամենահայտնի ու որակյալ գինու տեսակներից մեկը: Henaran.am-ի թղթակիցը զրուցել է Արենի գյուղում բնակվող գինեգործ Անդոկ Կարապետյանի հետ: Վերջինս շեշտեց՝ թեև  «Արենի» գինին աշխարհում լավագույններից […]

«Միտումնավոր անջատել են հիվանդների շնչառական ապարատները».նախկին բուժքույրը արդարություն է պահանջում/վիդեո/

«Ում դիմում եմ,  ասում են՝ մեր շրջանակներից դուրս է: Իմ բողոքը բա ում շրջանականերում է»,-Այսօր`հուլիսի 14-ին կառավարության շենքի դիմաց  Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց  նախկին բուժքույր Նինել  Իվանյանը: «Ես չեմ հիասթափվում և մինչև վերջ պայքարելու եմ:Ես պահանջում եմ ինձ հասցրած բարոյական և նյութական վնասի փոխհատուցում և աշխատանքային գրքույկիս կարգավորում»,-նշեց  Իվանյանը: Հիշեցնենք, որ Իվանյանը պահանջում է […]

Աղդամը տանք ու անկախություն լինի. Հայկական Ժամանակ

«Կարելի է ԼՂՀ անվտանգությունը չխախտող տարածքներ զիջել ԼՂՀ անկախության դիմաց»,- երեկ հրավիրված ասուլիսում նման հայտարարություն արեց Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: «Հնարավոր է ինչ-որ տարածքներ զիջվեն անկախության դիմաց, բայց անվտանգության սահմանները պահպանելով»,- ասաց նա: Մեր հարցին չե՞ք վախենում ժողովրդի ընդդիմացումից նման հայտարարությունների հետ կապված, Ալեքսանյանը նկատեց. «Ես այն մտքին չեմ, որ ժողովուրդն առաջ­նորդվում Է […]

Պետք է խոսել ժողովրդի հետ. Իրատես

Ղարաբաղյան հիմնախնդիրը բավականին հե­տաքրքիր փուլ է թևակոխել: Ակնառու է` Ռուսաս­տանի շունչը կտրվում է անհամբերությունից, վեր­ջինս կիրառում է բոլոր գործիքները, որպեսզի կա­րողանա այս փուլում իր խաղաղապահներին տեղակայել շփման գծում, եթե ոչ, կորցնում է տարա­ծաշրջանը: Ռուսաստանը դա կարող է անել բացառապես Հայաստանի հաշվին: Միշտ է այդպես եղել: Այնպես որ, ոչ նեղանալ, ոչ զարմանալ, էլ առավել` սպասումներ ունենալ […]

ԱԱԾ-ն աննախադեպ բացահայտում է արել. Ժողովուրդ

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ավարտվել է «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերությու­նում գնումների կազմակերպման գոր­ծընթացում արձանագրված չարաշա­հումների դեպքի առթիվ հարուցված քրե­ական գործի նախաքննությունը: Պարզ­վել է, որ ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գ Մարկոպանը, նույն ընկերության կոմեր­ցիոն տնօրեն Ռ. Մովսեսյանը, ֆինանս­ների եւ էկոնոմիկայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Մ. Մովսիպանը եւ վե­րանորոգման, նախապատրաստման եւ կարգավորման բաժնի պետ, գնումների գործընթացի […]

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Նիսում տեղի ունեցած հարձակումը: «Խստորեն դատապարտում ենք Նիսում իրականացված հարձակումը: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին»,- նշված է ՀՀ ԱԳՆ-ի Ֆեյսբուք-ի պաշտոնական էջում:

Մի վնասիր. Հրապարակ

Մեծ քաղաքականությունը նյարդե­րի պատերազմ է: Հաղթում է նա, ով կարողանում է հակառակորդի ճամբարում խուճապ առաջացնել: Եթե ապրիլյան պատերազմից Ադրբեջանը մի բան շահել է, ապա այն, որ հայ իրակա­նության մեջ գտնվում Են անհատներ, որ հանրությանը ներշնչում են «կազմակերպ­ված դավադրության» միֆը: Եթե ավելին չասվի: Ում է ձեռնտու դա` ինքնին հասկա­նալի է: Ապրիլյան մարտերում Ադրբեջանի «հաջողության» մասին խոսում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի