06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մի վնասիր. Հրապարակ

Մեծ քաղաքականությունը նյարդե­րի պատերազմ է: Հաղթում է նա, ով կարողանում է հակառակորդի ճամբարում խուճապ առաջացնել: Եթե ապրիլյան պատերազմից Ադրբեջանը մի բան շահել է, ապա այն, որ հայ իրակա­նության մեջ գտնվում Են անհատներ, որ հանրությանը ներշնչում են «կազմակերպ­ված դավադրության» միֆը: Եթե ավելին չասվի: Ում է ձեռնտու դա` ինքնին հասկա­նալի է: Ապրիլյան մարտերում Ադրբեջանի «հաջողության» մասին խոսում է միայն Ալիեւը: Ներքին մոբիլիզացիայի առումով դա նրան ձեռնտու է: Իսկ երբ հայ գործիչն է նույնը կրկնում, ստիպված ես Ենթադրել, որ նա էլ իր վրա է վերցրել ներհայկական խուճապ ստեղծելու «առաքելությունը»:

Նման դեպքերում, իհարկե, պատրաստի ծածկաքող կա` Հայաստանի եւ Արցախի ճակատագրով «խիստ մտահոգվածությունը»: Բայց իրոք այդպես է: Խնդրեմ, անոնսավորված է, որ օգոստոսի առաջին տասնօրյակում Բաքվում կկայանա ՌԴ- Ադրբեջան-Իրան գագաթնաժողով, որի օրակարգը վաղուց հայտնի է: Կողմերը նախապատրաստվում են ստորագրել «Հյուսիս-հւսրավ» կոմունիկացիոն մի­ջանցք ստեղծելու համաձայնագիրը: Իսկ հայրենական լրատվամիջոցի «դիվանա­գիտական աղբյուրներն» ասել են, որ Բաքվում «կորոշվի հինգ տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու հարցը»: Հիմա սա «մտահոգություն» է, թե «դատավճիռ»: Դիվանագիտական ինչ «աղբյուրներից» է քաղված տեղեկատվությունը: Ռուսական, իրանական, թե ադրբեջանական:

Գուցե ամերիկյան կամ ֆրանսիական: Չէ որ մեկ ուրիշն էլ լուրջ-լուրջ բաղաքագիտաբանում է, որ ԵԱՀԿ ՄԽ երկու համանախագահները Միացյալ Նահանգները եւ Ֆրանսի­ան, «կողմ են կարգավորման առաջին, Ռուսաստանը` երկրորդ տարբերակին»: Ընդ որոււՐ «շուստրիություն» է անում, չի բացահայտում «առաջին տարբերակը», մինչդեռ երկրորդի մասով պնդում է, որ «սեղանին կա կոնկրետ փաստաթուղթ, որն ավելի վատ է, քան կազանյանը»:

Ո՞վ է ասել: Ադրբեջանի արտգործնախարարությունը, Ռուսաստանի ԱԳՆ պաշ­տոնական ներկայացուցիչը: Այլ տարբերակ չկա, որովհետեւ քաղաքական մեկնաբանը նաեւ ավելացնում է, որ այդ մասին հայկա­կան կողմը լռություն է պահպանում: Բո­լորն իրար են անցել: Երեկվա պացիֆիստը միակ «հնարավորություն պատերազմն է» տեսնում: Եվ, ով զարմանք, հանգիստ ավելացնում. «Կհաղթենք կհաղթենք, կպարտվենք` կպարտվենք»:

Ասես բա­կի «բեսեդկա»-ում հարեւանի հետ մի «թայլա» նարդի խաղալու է գնում: Ով երբեւէ Երեւանից դուրս կազմակերպված «դեւիշնիկի» հյուր է եղել մի անգամ, իրեն «կոնֆիդենցիալ ինֆորմացիա կրողի» տեղ է դնում եւ Ալիեւի անունից գծում կարգա­վորման «ճանապարհային քարտեզը»: Եվ, իհարկե, դա հասարակությանը հրամցնում ունեցած-չունեցած տիտղոսներով «սրբա­ցած» ստորագրությամբ: Երջանկահիշա­տակ Վարդգես Պետրոսյանն ասում էր, որ երեք հայից երկուսն արտաքին գործերի մինիստր է, մեկը` բանաստեղծ: Ասված է, կարծես, հատուկ մեր օրերի համար, երբ առավոտվա մեկ բաժակ սուրճի հետ ամեն ոք համացանց է արտանետում իր մտքի «անգին գոհարները»:

Մինչդեռ իրականու­թյան մեջ արտառոց ոչինչ չի զարգանում, բացի այն, որ «մեկեւկես անդամ ունեցող» կուսակցությունները նույնպես ցանկանում են խորհրդարանական պայծառ արեւների տակ իրենց տեղն ունենալ: Թող ունե­նան, թող գտնեն, եթե համարում են, որ պատգամավորությունը Աժ գորգապատ միջանցքներում հանդիսավոր ճեմելն ու լրագրողների հետ լեզու թրջելն է: Մեկ էլ՝ որեւէ նախարարի հետ կողասրահներում «գործ կպցնելն» ու բուֆետում սուրճ խմե­լը: Թող ունենան, բայց ինչու «աթոռներ ջարդել» մի միջավայրում, որտեղ եթե անե­լիք ունեն, ապա դա միայն լռելն է:

«Մի վնասիր»` բժշկության ոսկե կա­նոնն է, որ պետք է ծանր օղ անել եւ կախել տնաբույս «դիվանագետների» եւ «քաղմեկնաբանների» ականջից: Որովհետեւ իրա­կանության մեջ ամեն պահի հարցեր են լուծվում: Մի ողջ պետական համակարգ է լծված գործին: Սահմանադրությամբ, օրեն­քով, իր քաղաքական կարիերայով եւ պաշ­տոնաթողության ապագայով Արցախի հա­մար պատասխանատվություն ստանձնած Հայաստանի եւ ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն ամեն ինչ անում է, որ­պեսզի գտնվի խնդրի խաղաղ-բանակցային այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի հայ ժողովրդի համար: Հակառակը չի լինելու: …Իսկ պատերազմի հնարավորու­թյունը միշտ կա:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ