«Միտումնավոր անջատել են հիվանդների շնչառական ապարատները».նախկին բուժքույրը արդարություն է պահանջում/վիդեո/
«Ում դիմում եմ, ասում են՝ մեր շրջանակներից դուրս է: Իմ բողոքը բա ում շրջանականերում է»,-Այսօր`հուլիսի 14-ին կառավարության շենքի դիմաց Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին բուժքույր Նինել Իվանյանը:
«Ես չեմ հիասթափվում և մինչև վերջ պայքարելու եմ:Ես պահանջում եմ ինձ հասցրած բարոյական և նյութական վնասի փոխհատուցում և աշխատանքային գրքույկիս կարգավորում»,-նշեց Իվանյանը:
Հիշեցնենք, որ Իվանյանը պահանջում է պատժել՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի ղեկավարությանը իրեն անվանարկելով աշխատանքից հեռացնելու համար:
«Ապօրինի ինձ աշխատանքից ազատել են: Տնօրենի՝ Գագիկ Գրիգորյանի, վերակենդանացման բաժանմունքի պետ Սուրեն Մակարյանի, և Սերգեյ Պողոսյանի պատճառով ապօրինի կերպով աշխատանքից ազատվել եմ: Նրանք կազմակերպել և միտումնավոր անջատել են հիվանդների շնչառական ապարատները, իսկ հետո հայտարարել, թե իմ գիտելիքները չեն համապատասխանում նման աշխատանքի համար»,-Henaran.am-ի թղթակցին նախկինում արդեն պատմել էր Նինել Իվանյանը:
Մանրամասները` տեսանյութում