15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թեև «Արենի» գինին աշխարհում լավագույններից է, բայց իրացման հետ կապված՝ խնդիրներ կան

Աշխարհահռչակ  CNN լրատվամիջոցը ՀՀ  Վայոց ձորի մարզը ներառել է աշխարհի 15 լավագույն գինեգործության վայրերի ցանկում:

Լրատվամիջոցը նշում է, որ խաղողի  «Արենի» տեսակը դարեր շարունակ՝ պահպանել է իր համային հատկանիշները և համարվում  է աշխարհի ամենահայտնի ու որակյալ գինու տեսակներից մեկը:

Henaran.am-ի թղթակիցը զրուցել է Արենի գյուղում բնակվող գինեգործ Անդոկ Կարապետյանի հետ:
Վերջինս շեշտեց՝ թեև  «Արենի» գինին աշխարհում լավագույններից է, այդուհանդերձ, համանուն տեսակի խողողը մթերելու ժամանակահատվածում գյուղացիները խնդրի առաջ են կանգնում. չեն կարողանում խողողն իրացնել,  և շատերը գինի են պատրաստում տնային պայմաններում՝ գինեգործական հին ու ավանդական եղանակներով:

«Զբոսաշրջիկները հիմնականում նախընտրում են գործարանային պայմաններում արտադրված «Արենի» գինին, իսկ հայաստանաբնակները՝ տնային պայմաններում պատրաստված «Արենին»: Տնական պայմաններում պատրաստված գինին, այսպես ասած՝ ծանր համ ունեցող գինի է, իսկ գործարանային պայմաններում արտադրվածը ֆիլտրված է ու ավելի թեթև համային որակներ ունի: «Արենի» գինու համանուն սորտի խաղողը բազմադարյա պատմություն ունի: Այդ խաղողն ուրիշ վայրերում աճելիս  չի ունենում համային այնպիսի բարձր հատկանիշներ,  ինչպես մեր համայնքում՝ Արենիում», – ընդգծեց գինեգործ Անդոկ Կարապետյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ