06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱԱԾ-ն աննախադեպ բացահայտում է արել. Ժողովուրդ

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ավարտվել է «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերությու­նում գնումների կազմակերպման գոր­ծընթացում արձանագրված չարաշա­հումների դեպքի առթիվ հարուցված քրե­ական գործի նախաքննությունը:

Պարզ­վել է, որ ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գ Մարկոպանը, նույն ընկերության կոմեր­ցիոն տնօրեն Ռ. Մովսեսյանը, ֆինանս­ների եւ էկոնոմիկայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Մ. Մովսիպանը եւ վե­րանորոգման, նախապատրաստման եւ կարգավորման բաժնի պետ, գնումների գործընթացի պատասխանատու ստորա­բաժանման ղեկավար է. Ղազարյանը, ստեղծելով կազմակերպված հանցավոր խումբ եւ օգտագործելով իրենց պաշտո­նեական դիրքը, կատարել են առանձնա­պես խոշոր չափերով հափշտակություն` պետությանը պատճառելով էական վնաս:

Հանցագործությունը բացահայտվել է, իսկ դրանով պետությանը պատճառված 783 միլիոն 586 հազար դրամի չափով վնասն ամբողջությամբ հատուցվել է: Քրեական գործը մեղադրական եզրակա­ցությամբ ուղարկվել է դատարան:

Օրվա մյուս հրաապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ