15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2016

«Զապաս վարիանտ». 168 Ժամ

Թերթի զրուցակիցը քաղաքագետ Արմեն Բադալյանն է -Անընդհատ իր մասին հիշեցնելը, հար­ցազրույցներով հանդես գալն արդյոք չի նշանակում, որ Ռ. Քոչարյանը պատրաստ­վում է վերադառնալ` հաշվի առնելով նաև, որ իր թիմակիցներն արդեն կուսակցություն հիմնելու հայտ Են ներկայացրել: Նկատի ու­նենք նախկին արտգործնախարար և Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի ստեղծելիք կուսակցու­թյունը: Հարցազրույցներ տալով նա ցույց է տա­լիս, որ նա […]

Պայթյուն Վանաձորում

ԱԻՆ-ում այսօր՝ հունիսի 4-ին, ժամը 01.02-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց 11 հասցեում գտնվող շենքի տանիքում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ ոստիկանության աշխատակիցները: Պայթյունի հետեւանքով կոտրվել են շենքի մուտքի դռան ապակիները եւ կախովի առաստաղը՝ մասնակի: Բարեբախտաբար,  զոհեր եւ վիրավորներ […]

Նոր ձերբակալություններ. Հրապարակ

Ջրային տնտեսու­թյան պետական կոմիտեի ղեկավար Արամ Հա­րությունյանի գլխին «սեւ ամպեր» են կուտակ­վել: Հատուկ քննչական ծառայությունը դեռեւս 2015թ. օգոստոսից քննում է գործարար Սիլվա Համբարձումյանի հաղորդումը, որտեղ նա հայտնել է, որ 2008թ. 10 հանքի շահագործման լիցենզիա ստանալու համար 14 մլն. դոլար կաշառք է տվել բնապահպանության նախարար Հարությունյա­նին: Էներգետիկայի եւ բնական պաշարների նա­խարար Արմեն Մովսիսյանը կասեցրել է լիցենզի­աները, […]

Սկանդալային պաշտոնանկություն է խմորվում. Հրապարակ

Լավատեղյակ աղբյուրից հայտնի դարձավ, որ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչու­թյան պետ Արտյոմ Մովսեսյանին պաշտոնանկ կանեն: Իսկ պատճառը կոռուպցիոն սկանդալն է, որի մեջ հայտնվել է պաշտոնյան: Բանն այն է, որ գերմանական հայտնի «Լյուֆթհանզա» ավի­աընկերությանը Հայաստանի օդային տարած­քում լիցենզիա տալու համար ՔԱԳՎ-ում խոշոր չափի կաշառք են պահանջել, արտասահմանցի գործընկերներն էլ զայրացել են, թե` «բա խնդրեք, գանք ձեր երկրում […]

Գերմանիան Թուրքիային խրատելու փոխարեն թող Հայաստանին ողջամտության կոչ անի. Էրդողանի խոսնակ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն անվանել է քաղաքական անպատասխանատվություն: «Թուրքիայի տեսանկյունից դա ոչ մի նշանակություն և իմաստ չունի: Խստորեն դատապարտում ենք այդ որոշումը»,- «Anadolu» պետական լրատվական գործակալությանը տված մեկնաբանության ժամանակ ասել է Քալընը: Նա հերթական անգամ հիշեցրել է պատմաբանների հանձնաժողովի ձևավորման և արխիվները բացման […]

Հարվածը կլինի անսպասելի տեղից. Ժամանակ

Ինչքան կքանդվի Պաշտ­պանության նախարարու­թյան կոռուպցիոն կծիկը: Այս հարցը ապրիլյան պա­տերազմից հետո տրամա­բանորեն դարձել է օրակար­գային, եւ պետք է արձա­նագրել, որ իշխանությունը նույնիսկ զարմանալիորեն համարժեք է արձագանքել հանրային այդ հարցադ­րումներին: ՊՆ-ում կատար­վում Են աղմկոտ պաշտո­նանկություններ Եւ նույնիսկ ձերբակալություններ ու կա­լանավորումներ: Ինչ կլիներ, եթե իշխանու­թյունը նույն կերպ համարժեք գործեր նաեւ այլ ոլորտների մասով հանրային հարցադ­րումներին ի պատասխան: […]

Տուն կուղարկեն. Հայկական Ժամանակ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որ նախօրեին տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն, լուրջ հետազոտությունների է են­թարկվում: «Մի քիչ հազ ունի, դեռ պետք է հետազոտել եւ պարզել, թե ին­չից է գալիս թուլությունը»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը: Խաչատրյանը, բժշկի վստահեցմամբ, հիվանդանոց էր տեղափոխ­վել մրսածության պատճառով ոչ բարձր ջերմությամբ եւ թուլության զգացողությունով: Նախօրեին նա […]

ՀՀ-ում Իրանի դեսպանատան հայտարարությունը

ԼՂ հակամարտության վերաբերյալ Բաքվում ԻԻՀ դեսպանին վերագրված հրապարակված լուրի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Բաքվում ԻԻՀ դեսպանությունը այս առնչությամբ հայտարարություն չի տարածել և Դեսպանը իր վերջին հարցազրույցում ընդգծել է Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԻԻՀ պաշտոնական դիրքորոշման անփոփոխ լինելու մասին: Սույն դեսպանությունը ևս մեկ անգամ ընգծում  է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը՝  հակամարտության կարգավորում խաղաղ ճանապարհով , հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի  վրա:

Երախտիքի հավաք Մադրիդում՝ Գերմանիայի դեսպանության դիմաց /ֆոտո/

Իսպանիայում Հայաստանի դեսպանատան Ֆեյսբուքի էջը տեղեկացնում է․ «Ս.թ. հունիսի 3-ին Մադրիդում, Իսպանիայի Թագավորությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության դիմաց, Մադրիդի հայ համայնքի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ հավաք, որի ընթացքում մեր հայրենակիցները շնորհակալություն հայտնեցին Գերմանիային՝ նախօրեին Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև ընդունելու համար: Հավաքի մասնակիցները պարզել էին Հայաստանի և Գերմանիայի դրոշները, ինչպես նաև պաստառներ՝ <<Շնորհակալությու՛ն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի