27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գերմանիան Թուրքիային խրատելու փոխարեն թող Հայաստանին ողջամտության կոչ անի. Էրդողանի խոսնակ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն անվանել է քաղաքական անպատասխանատվություն:
«Թուրքիայի տեսանկյունից դա ոչ մի նշանակություն և իմաստ չունի: Խստորեն դատապարտում ենք այդ որոշումը»,- «Anadolu» պետական լրատվական գործակալությանը տված մեկնաբանության ժամանակ ասել է Քալընը: Նա հերթական անգամ հիշեցրել է պատմաբանների հանձնաժողովի ձևավորման և արխիվները բացման մասին Էրդողանի չարչրկված առաջարկի մասին:
Էրդողանի խոսնակը հայտարարել է, որ 1915-ի իրադարձությունները միակողմանիորեն ցեղասպանություն ճանաչելը ազատ քննարկումների հինարավորություն չի թողնում` ավելացնելով, որ դա հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումներին:
Էրդողանի խոսնակը նաև համոզմունք է հայտնել. որ Բունդեսթագի կայացրած որոշումը չի կարող օգտակար լինել Գերմանիայի թուրքական համայնքի ինտեգրմանը և հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը:
«Գերմանիայի խորհրդարանը Թուրքիային խրատ տալու և անհիմն մեղադրանքներ ներկայացնելու փոխարեն ողջամտության կոչ պետք է անի Հայաստանին, որը դեմ է արտահայտվել այս թեմայով մինչ օրս արված բոլոր դրական առաջարկներին»,- եզրափակել է թուրք պաշտոնյան:
Աղբյուր` Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ