«Զապաս վարիանտ». 168 Ժամ
Թերթի զրուցակիցը քաղաքագետ Արմեն Բադալյանն է
-Անընդհատ իր մասին հիշեցնելը, հարցազրույցներով հանդես գալն արդյոք չի նշանակում, որ Ռ. Քոչարյանը պատրաստվում է վերադառնալ` հաշվի առնելով նաև, որ իր թիմակիցներն արդեն կուսակցություն հիմնելու հայտ Են ներկայացրել: Նկատի ունենք նախկին արտգործնախարար և Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի ստեղծելիք կուսակցությունը:
Հարցազրույցներ տալով նա ցույց է տալիս, որ նա այնքան էլ դուրս չի եկել քաղաքականությունից, որովհետև քաղաքականությունից դուրս եկած նախկին պաշտոնյաները հարցազրույցներ չեն տալիս: Ուղղակի նա քաղաքական պասիվ կարգավիճակում է գտնվում: Ակտիվանալու համար տարբեր միջոցառումներ կան, նաև կուսակցությունների ստեղծում, և այլն:
Հիմա կարող եք ասել` իր նախկին թիմակիցները կուսակցություն են ստեղծում, բայց չմոռանանք, որ Հանրապետական կուսակցությունն էլ էր իր թիմակիցները, այնտեղ պատգամավորների մեծ մասը հենց պատգամավոր են դարձել իր ներկայացրած ցուցակի արդյունքում: Իր թիմակիցները հենց այսօրվա գործող նախագահն է, վարչապետն է, այսօրվա ՀՀԿ-ի բազմաթիվ գործիչներն են, այնպես չէ, որ նա թիմակիցների խնդիր ունի, ուղղակի նա քաղաքական գործընկերների խնդիր ունի: Իսկ արդյոք այդ «Համախմբում» կուսակցությունը կլինի նրա համար քաղաքական հենարան. նման շատ հարցեր որոշվում է ոչ թե հասարակության կողմից, այլ դրսի աշխարհաքադաքական կենտրոնների կողմից:
-Դուք նշեցիք, որ Ռոբերտ Քոչարյանը ժամանակ առ ժամանակ նման հարցազրույցներ տալով ուզում է տարանջատվել գործող իշխանություններից և գործող նախագահից, եթե ոչ’ վերադառնալու, ապա ինչի համար է նա դա անում:
-Ռուսաստանի «զապաս վարիանտ» լինելու համար, մեկ էլ տեսար մի օր պետք կգա:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: