15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երախտիքի հավաք Մադրիդում՝ Գերմանիայի դեսպանության դիմաց /ֆոտո/

Իսպանիայում Հայաստանի դեսպանատան Ֆեյսբուքի էջը տեղեկացնում է․

«Ս.թ. հունիսի 3-ին Մադրիդում, Իսպանիայի Թագավորությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության դիմաց, Մադրիդի հայ համայնքի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ հավաք, որի ընթացքում մեր հայրենակիցները շնորհակալություն հայտնեցին Գերմանիային՝ նախօրեին Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև ընդունելու համար:
Հավաքի մասնակիցները պարզել էին Հայաստանի և Գերմանիայի դրոշները, ինչպես նաև պաստառներ՝ <<Շնորհակալությու՛ն Գերմանիա>>, <<Հիշու՛մ ենք և պահանջու՛մ>>, <<ճանաչում=կանխարգելում>>, <<Իսպանիա, դարձի՛ր հաջորդը>> գրություններով:
Հավաքի ընթացքում ներկաները նաև տեղեկատվական թերթիկներ բաժանեցին անցորդներին, ովքեր միաբերան նշում էին, որ առաջին անգամ են ականատես լինում որևէ դեսպանության դիմաց ցույցի, որի նպատակը ոչ թե բողոքն է, այլ ՝ երախտիք հայտնելը, ինչը գովելի է:
Հավաքի ավարտին ներկաները շնորհակալական նամակ փոխանցեցին Գերմանիայի դեսպանության ներկայացուցչին՝ ստորագրված Իսպանիայի հայ համայնքի և ԻԹ-ում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Հայր Շնորհք Սարգսյանի անունից»:

13315506_500643626801511_3874172735200152328_n 13312738_500643650134842_7142495391523006580_n 13319702_500643770134830_4439789235008279003_n 13342974_500643783468162_1770048885356556899_n

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ