15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 13, 2016

ԱԺ-ն ընդունեց 2015 թվականի պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվությունը

ԱԺ-ն ընդունեց է 2015 թվականի պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվությունը: Կողմ  քվեարկեց 88 պատգամավոր, դեմ՝ 15, ձեռնպահ՝ 14-ը: Ընդգծենք՝ 2015-ի բյուջեի ծախսերի մասը ծրագրված է եղել 1 տրլ. 305.6 մլրդ դրամի չափով: Տարվա ընթացքում, սակայն,  այն ավելացվել է 109.6 մլրդ դրամով (8.4 տոկոսով)՝ հասնելով 1 տրլ, 415.2 մլրդ դրամի ( ընթացիկ փոխարժեքով մոտ 2.95 մլրդ դոլար- […]

Մահացել է Օֆելյա Համբարձումյանը

Կյանքի 91-րդ տարում մահացել է երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանը: Օֆելյա Համբարձումյանը ծնվել է 1925 թվականի հունվարի 9-ին Երեւանում: 1944 թվականից հեռուստատեսության եւ ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մեներգչուհի էր։ 2011 թ. հայ երգարվեստում ունեցած մեծագույն ծառայությունների համար արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի:

Ի՞նչի համար են հանդիպելու Ալիևն ու Սերժ Սարգսյանը. քաղաքագետը մանրամասնում է/վիդեո/

«Խոսակցություն կա, որ Սարգսյան-Ալիև հանդիպմանը կմասնակցի նաև Վլադիմիր Պուտինը: Այսինքն՝ եռակողմ հանդիպում է լինելու»-հենվելով ռուսական լրատվամիջոցների տարածած տեղեկությունների վրա, այսօր՝ հունիսի 13-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Քաղաքագետի խոսքով՝ այս պահի դրությամբ քաղաքական մակարդակով՝ ոչ Հայաստանը և ոչ էլ  Ադրբեջանը չեն հայտարարել բանակցությունների վերսկսման մասին: «Հանդիպումը դիտարկվելու է, որպես բանակցությունների […]

Մայրիկ, ես քեզ սիրում եմ․ ակումբում ահաբեկչության զոհ դարձած տղայի վերջին խոսքերը /ֆոտո/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱՄՆ Օրլանդո քաղաքի ակումբներից մեկում ահաբեկչություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում 50 հոգի է մահացել, կան տասնյակ վիրավորներ։ Այժմ համացանցում է հայտնվել ահաբեկչության արդյունքում զոհված 30-ամյա Էդդի Ջաստիսի հաղորդագրությունը։ Նրա մայրը ցույց է տվել այն, տղան մորը գրել է՝ մայրիկ, ես քեզ սիրում եմ։ Տղան թաքնվել էր ակումբի զուգարանում, սակայն միեւնույնն […]

Հարկային նոր օրենսգրքով նախատեսվում է 6 ոլորտում հարկերի բարձրացում. Հրանտ Բագրատյան

Այսօր մեկնարկած ԱԺ  արտահերթ նիստում շարունակվում է  նախորդ նստաշրջանին մեկնարկած նոր «Հարկային օրենսգրքի» քննարկումը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարց ուղղեց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանին՝ շեշտելով՝ արձանագրել է, որ 6 ոլորտում բարձրացվելու են հարկերը: «Անհատ ձեռներեցներից որպես շահութահարկ կգանձվի 5000 դրամ: Վեց ոլորտում հարկերի բարձրացում է նախատեսվում, Դուք ցույց տվեք թեկուզ մեկ ուղղությամբ ցածրացում»,- ասաց  Բագրատյանը: […]

ՀՀ քաղաքացիները Բան Կի Մունին խնդրում են բացահայտել ագրեսորին /վիդեո/

Մի խումբ քաղաքացիներ երթով  շարժվում են Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գրասենյակ: Ազատության հրապարակից քաղաքացիները  «Նոր Հայաստան» միավորման անդամ Անդրիաս Ղուկասյանի գլխավորությամբ շարժվում են ՄԱԿ գրասենյակ, որպեսզի նամակ հանձնեն ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունին: Լրագրողների հետ զրույցում  Անդրիաս Ղուկասյանը  նկատեց, որ նպատակն այն է, որ միջազգային հետաքննություն սկսվի ու ի վերջո հասկանալի դառնա, որ ապրիլյան պատերազմի […]

ԱԺ-ի մոտ մեկնարկած ակցիան անակնկալ ավարտվեց

Ազգային ժողովի դիմաց այսօր` հունիսի 13-ին, առավոտյան սկսված հայ- ռուսական հակաօդային պաշտպանության միավորված համակարգի դեմ ընթացող բողոքի ակցիան ավարտվեց: Ակցիայի կազմակերպիչները  հայտարարել են, որ ՀՕՊ համակարգի քննարկման հարցը ԱԺ այսօրվա  օրակարգում ներառված չէ, այդ պատճառով էլ իրենք չեն շարունակում իրենց բողոքի ակցիան, սակայն ակտիվ հետեւելու են գործընթացին: Նշենք, որ ակցիային միացել էին ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր […]

Հետախուզվողը հայտնաբերվել է

Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Արտավազդ Գրիգորյանը, ով հունիսի 3-ից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Գերմանիայի ԱԳՆ-ն երկրի պատգամավորներին հորդորել է զերծ մնալ Թուրքիա այցելելուց

Գերմանիայի դաշնային խորհրդարանի (Բունդեսթագ) թուրքական ծագմամբ 11 պատգամավորների համար ոստիկանական պաշտպանություն է սահմանվել: Թուրքական «İMC TV»-ի տեղեկացմամբ՝ նման քայլի անհրաժեշտություն է ծագել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատումից հետո, որին կողմ էին քվեարկել նաև թուրքական ծագմամբ պատգամավորները: Այդ հանգամանքը Թուրքիայում բուռն քննադատությունների և զայրույթի պատճառ է հանդիսացել և նշյալ պատգամավորները վիրավորանքների ու մահվան սպառնալիքների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի