15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 13, 2016

Թուրքական թերթը Օրլանդոյի ահաբեկչության զոհերին «այլասերվածներ» է անվանել

Թուրքական իշխանամետ Yeni Akit թերթը, անդրադառնալով ԱՄՆ-ում տեղի ունեցած ողբերգությանը, զոհերին «այլասերվածներ» է անվանել։ Հիշեցնենք, որ նախօրեին Օրլանդո քաղաքում ահաբեկիչը ներխուժել էր միասեռականների ակումբ ու սպանել 50 հոգու, կան տասնյակ վիրավորներ։ Թուրքական թերթը հոդված է գրել՝ հետեւյալ վերնագրով․ «Գիշերային ակումբում զոհերի թիվը, որտեղ հավաքվում են գեյ-այլասերվածները, հասել է 50-ի»։  

Կոռուպցիան ախտ է և լրջագույն մարտահրավեր է մեզ համար. Շարմազանով

Մեր երկրում ոռուպցիայի դեմ պայքարը երեկ չէ, որ սկսվել է և այսօր կամ վաղը չէ, որ պետք է ավարտվի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի` կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հանձնարարականի արդյունքներին: «Կոռուպցիան ախտ է և լրջագույն մարտահրավեր է մեզ համար և դրա մասին մեկ […]

Հարևանուհին թալանել է իրեն վստահված բնակարանը

Հունիսի 10-ին, ժամը 23-ին, 53-ամյա Սաթենիկ Պ.-ն ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 10-ից 11-ը, իր բնակարանի բանալին գտնվել է հարեւանի՝ 31-ամյա Մագդա Մ.-ի մոտ: Ժամը 19-ի սահմաններում վերցնելով բանալին՝ նկատել է, որ ննջասենյակի պահարանում դրված զարդատուփից գողացել են 1 ոսկյա վզնոց եւ 2 ոսկյա մատանի` պատճառելով 550.000 դրամի նյութական վնաս: […]

Ձեր ստեղծած գրականությունը համամարդկային է և մնայուն. ՀՀ նախագահը շնորհավորել է Փիթեր Բալաքյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, բանաստեղծ Փիթեր Բալաքյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երջանիկ կյանք և բեղմնավոր գրական գործունեություն: «Ձեր ստեղծագործությամբ կրկին ամերիկյան գրականություն բերելով Հայոց ցեղասպանության թեման՝ համաշխարհային հանրությանը մեկ անգամ ևս հիշեցրիք մեր ժողովրդի ողբերգության և վերածննդի մասին: Բարձր բարոյականություն և կախարդիչ հմայք ունեցող Ձեր գործերը սիրվել […]

Հարկային նոր օրենսգրքով վերացվելու են գերավճարները

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ նիստի ընթացքում նշեց՝ անընդունելի է համարում, որ Հարկային նոր օրենգիրքն արտահերթ ռեժիմով է քննարկվում` առանց հանրային և փորձագիտական քննության դնելու: Պատգամավորը նշեց՝   գերավճարների խնդիրը լուրջ խնդիրներ է առաջացնում և կարիք կա վերանայելու հարցը: Ինչ վերաբերվում է ՓՄՁ-ների հարկմանը, ապա Հարկային նոր օրենսգրքով շեմը սահմանվում է 40 միլիոնը. «Մենք […]

Ես կիսում եմ հայերի կոտորածների և աքսորի ցավը. Ջեմ Օզդեմիր

Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավոր, «Կանաչների կուսակցության» համանախագահ Ջեմ Օզդեմիրը, որը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի համահեղինակներից է, անդրադարձել է հայկական բանաձևի ընդունումից հետո Թուրքիայում իր հասցեին հնչած սպառնալիքներին, ատելության, ազգությունը պարզելու համար արյան հետազոտություն անցնելու կոչերին: Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթին տված հարցազրույցում Օզդեմիրը նշել է, որ այցելել է բժշկի, արյան հետազոտություն անցնել: «Առաջին դրական է, պարզվեց […]

Վարչապետի խոսքը շատ ուշադիր ևս մեկ անգամ ընթերցե՛ք. Դավիթ Հարությունյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց՝ Կառավարությունն աշխատում է կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ: Նա չհամաձայնեց  լրագրողների այն դիտարկման հետ, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանը ևս մեկ ամսով հետաձգել է մենաշնորհների դեմ պայքարը: «Ես խորհուրդ եմ տալիս ձեզ՝ վարչապետի խոսքը շատ ուշադիր ևս մեկ անգամ ընթերցե՛ք, եթե ընկալելի չի […]

Եվրո 2016. Գերմանիայի ազգային հավաքականը հաղթեց Ուկրաինայի ընտրանուն /ֆոտո/

Եվրոպայի 2016 թվականի  առաջնության C խմբի առաջին մրցափուլում  Գերմանիայի հավաքականը «Պյեր-Մորուա» մարզադաշտում ընդունեց Ուկրաինայի հավաքականին: Խաղի հաշիվը բացվեց 19-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ գերմանացիների պաշտպան Շկոդրան Մուստաֆին: Երկրորդ խաղակեսում հավասար պայքար էր ընթանում: Հանդիպման վերջին րոպեներին փոխարինման դուրս եկած Բաստիան Շվայնտայգերը, սակայն, կրկնապատկեց հաշիվը: Այսպիսով՝ հանդիպումն ավարտվեց Գերմանիայի ընտրանու հաղթանակով՝ 2:0 հաշվով:       […]

ՀՕՊ Համաձայնագրի քննարկման ժամկետները հայկական կողմն է որոշում. Վահրամ Բաղդասարյան /վիդեո/

ԱԺ արտահերթ նիստի օրակարգում, ինչպես նաև այս արտահերթ քառօրյայում ՀՕՊ համաձայնագրի վավերացման նախագիծ ԱԺ-ում չի եղելմ ուստի  այն չէր կարող դուրս գալ օրակարգից: Այսօր ԱԺ-ում այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց   ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Դա մեկ, երկու օրվա հարց չի եղել: Համաձայնագրի քննարկման ժամկետները հայկական կողմն է որոշում: Ժամկետները որոշում ենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի