15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 13, 2016

Այս փաստաթուղթը, համարյա թե աղբի մակարդակի է․ Բագրատյանը՝ Հարկային նոր օրենսգրքի մասին

ԱԺ-ում Հարկային օրենսգրքի քննարկման ընթացքում մտքերի փոխանակաության ընթացքում Հրանտ Բագրատյանը  դիմեց Վարդան Այվազյանին․ «Պարո՛ն Այվազյան, դուք մեզ ի՞նչ եք խորհուրդ տալիս, լինելով մարդ, ով գլխավորել է առաջին հարկային համակարգը։ Ես վատ եմ գնահատում այս փաստաթուղթը, համարյա թե աղբի մակարդակի է։ Հատկապես կոնցեպտուալ լուծումների առումով, որոնք գրեթե բացակայում են, համակարգ չկա։ Երկու դեպքում վճարն անվանված է […]

Դոլարը զիջում է դիրքերը

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 13-ին, կազմել է 478.29 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.87 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 538.55 դրամ (նվազել է 2.28 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 677.02 դրամ (նվազել է 14.46 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.27 դրամ (նվազել է […]

Էրդողանը հիասթափվել է Օբամայից եւ Պուտինից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հանրային կերպով հայտարարել է, որ հիասթափված է իր գործընկերներից՝ Բարաք Օբամայից ու Վլադիմիր Պուտինից։ Նա ասել է, որ նրանք չեն արդարացնում Անկարայի սպասումները։ «Մեր սպասումները չիրականացան։ Տնտեսական ոլորտում գործընկերությունը կրճատվում է, չի լավանում, նույնն էլ արտաքին քաղաքականության մեջ»,- ասել է նա։ Նա հայտարարել է, որ Վաշինգտոնը ակտիվ պաշտպանում է քրդական […]

Ողբերգական ավտովթար. վարորդը տեղում մահացել է

Լոռու մարզի Ջրաշեն գյուղի սկզբնամասում այսօր՝ հունիսի 13-ին, տեղի է ունեցել ողբերգական ավտովթար: MAN մակնիշի 167L02 համարանիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, հայտնվել դաշտում ու բախվել բետոնե քարերին: Վթարի հետեւանքով վարորդը տեղում զոհվել է: Վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները, որոնք զանգահարել են «Շտապօգնություն», որն էլ վարորդի մահն է  արձանագրել: Վարորդի ինքնությունը պարզվում […]

11 ժամ գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գործող գազատարի հետ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով  հունիսի  14-ին ժամը 09:00-ից մինչեւ  ժամը 20:00-ն  կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց, Շիրակի, Ներքին Շենգավիթի 11-րդ փողոց, Բագրատունյաց փողոցներով պարփակված թաղամասերի եւ Էրեբունի օդանավակայանին հարակից տարածքի թվով  4266  բնակիչ-բաժանորդների եւ 20 տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ինչպես նաեւ […]

Ակցիզային հարկի բարձրացումը հնարավոր է՝ հանգեցի գնաճի. Միրումյան

Հարկային նոր օրենսգրքի քննարկման ընթացքում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց սպասվող գնաճի մասին: Փաշինյանը նծեց՝  բենզինի, գազի, ծխախոտի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի բարձրացումը բերելու է այդ ապրանքների գների բարձրացման: «Ակցիզային հարկն էական գնաճ է բերելու: Ամեն անգամ ասում եք` 1000 դրամ ենք ավելացնում հարկային բեռը, բայց հազար տեղ հազար դրամով բարձրացնելով բեռ է դառնում»,- ասաց […]

Բունդեսթագի թուրք պատգամավորը պահանջում է արգելել Էրդողանի մուտքը Գերմանիա

Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից  հետո, օրինագծի ընդունմանը կողմ քվեարկած թուրք պատգամավորները շարունակում են իրենց ազգակից ծայրահեղականների կողմից մահվան սպառնալիքներ և վիրավորանքներ ստանալ: Մասնավորապես, Բունդեսթագի Ձախերի կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելենը գերմանական «Bild» պարբերականին տված հարցազրույցում նշել է,  որ սոցցանցերում իր դեմ արշավ է սկսվել. իր հասցեին մահվան սպառնալիքներ և վիրավորանքներ են հնչում, նույնիսկ […]

Նեղանալը քաղաքական կատեգորիա չէ. Շարմազանով

Այսօր ԱԺ-ում ԱԺ խոփփոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադարձավ  խորհրդարանում քննարկվող Հարկային օրենսգրքի նախագծին: Լրագրողները հարց ուղղեցին ԱԺ փոխխոսնակին. մտավախություն չկա՞, որ գործարար հանրապետականներին կարող են այս նախագծով նեղացնել: Շարմազանովն արձագանքեց` ասելով, թե նեղանալը քաղաքական կատեգորիա չէ: Վերջինս շեշտեց՝ նորմալ է համարում նախագծի շուրջ տարակարծությունը: «Դրա համար հիմա քննարկում է, և կա հարց ու պատասխան, Կառավարությունը կլսի […]

Նորածնին վաճառած կնոջը մեղադրանք է առաջադրվել

Նորածնին վաճառելու համար Աշտարակի Արուճ գյուղի բնակչուհի 36-ամյա Ալլա Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: Նրա նկատմամաբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 168-րդ հոդվածով՝ Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրթյունը չհեռանալու մասին: Նշենք, որ հունիսի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի