15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բունդեսթագի թուրք պատգամավորը պահանջում է արգելել Էրդողանի մուտքը Գերմանիա

Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից  հետո, օրինագծի ընդունմանը կողմ քվեարկած թուրք պատգամավորները շարունակում են իրենց ազգակից ծայրահեղականների կողմից մահվան սպառնալիքներ և վիրավորանքներ ստանալ:

Մասնավորապես, Բունդեսթագի Ձախերի կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելենը գերմանական «Bild» պարբերականին տված հարցազրույցում նշել է,  որ սոցցանցերում իր դեմ արշավ է սկսվել. իր հասցեին մահվան սպառնալիքներ և վիրավորանքներ են հնչում, նույնիսկ իրեն անվանել են «Հայ պոռնիկ»:  Օգտատերերից մեկն  էլ պատգամավորի հասցեին գրել է. «Նրան գլխից խփողին՝ 100 հազար եվրո պարգևավճար»:

Ըստ թուրքական «Marmaragazetesi» պարբերականի՝ Դաղդելենը, արտահայտելով իր վրդովմունքը ասել է, որ պետք է արգելել ինչպես պատգամավորներին սպառանացող անձանց այնպես էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մուտքը Գերմանիա:

Միևնույն ժամանակ Գերմանիայի միգրացիայի և ինտեգրման հարցերով թուրք նախարար Այդան Օզողուզը  «Bild am Sonntag» թերթին տված հարցազրույցում Գերմանիայում գործող թուրքական կազմակերպություններին խորհուրդ է տվել ողջամտության կոչով հանդես գալ:

Նա նշել է, որ թեև Գերմանիայում ապրող թուրք պատգամավորները չեն մոռացել իրենց ծագումը և արմատները, այնուամենայնիվ, իրենք չեն պատրաստվում Թուրքիայի համար դառնալ խամաճիկ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ