15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ակցիզային հարկի բարձրացումը հնարավոր է՝ հանգեցի գնաճի. Միրումյան

Հարկային նոր օրենսգրքի քննարկման ընթացքում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց սպասվող գնաճի մասին:

Փաշինյանը նծեց՝  բենզինի, գազի, ծխախոտի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի բարձրացումը բերելու է այդ ապրանքների գների բարձրացման:

«Ակցիզային հարկն էական գնաճ է բերելու: Ամեն անգամ ասում եք` 1000 դրամ ենք ավելացնում հարկային բեռը, բայց հազար տեղ հազար դրամով բարձրացնելով բեռ է դառնում»,- ասաց  Փաշինյանը:

Հիմնական զեկուցող ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը չբացառեց՝ ակցիզային հարկի բարձրացումը հնարավոր է՝ հանգեցի գնաճի. «Ակցիզային հարկի բարձրացումն, իհարկե, ուղղակիորեն նշանակում է գների բարձրացում: Ինչ վերաբերվում է բենզինին, սեղմած գազին, հնարավոր է, որ որոշակի գնային տատանումներ լինեն, հնարավոր է նաև, որ այն իրականացվի մարժայի հաշվին», – ասաց Միրումյանը:

Արձագանքելով հիմնական զեկուցողի պատասխանին` Փաշինյանն ասաց. «Այսօր մարդիկ վստահ են, որ գազալցակայաններոմ հսկայական ստվերներ կան, որոնք օլիգարխիայի հետ են կապված: Այդ գազալցակայաններում նորմալ ՀԴՄ չի տրվում, մենք փոխանակ գնանք այդ պրոբլեմները լուծենք, այդ ակցիազային հարկն եք ավելացնում: Հետո գալու եք, ասեք` վայ, սենց արեցինք, հույս ունեինք, որ հարուստները չեն հարստանա, բայց ավելի հարստացան»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ