15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Նորածնին վաճառած կնոջը մեղադրանք է առաջադրվել

Նորածնին վաճառելու համար Աշտարակի Արուճ գյուղի բնակչուհի 36-ամյա Ալլա Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: Նրա նկատմամաբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 168-րդ հոդվածով՝ Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրթյունը չհեռանալու մասին:

Նշենք, որ հունիսի 8-ին ձերբակալված բժշկուհի Կարինե Անտոնյանին եւ բուժքույր Գոհարիկ Խաչատրյանին քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել, նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:

Հիշեցնենք , որ ապրիլի 9-ին Արմավիրի մարզի բնակչուհիներից մեկն իր նորածնին 3 հազար ԱՄՆ դոլարի դիմաց վաճառել է իր նորածին երեխային Արարատի մարզի բնակչուհուն: Պարզվել է, որ Արարատի մարզի բնակչուհին եւս 2 հազար ԱՄՆ դոլար վճարել էր միջնորդին՝ Գոհարիկ Խաչատրյանին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ