27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Այս փաստաթուղթը, համարյա թե աղբի մակարդակի է․ Բագրատյանը՝ Հարկային նոր օրենսգրքի մասին

ԱԺ-ում Հարկային օրենսգրքի քննարկման ընթացքում մտքերի փոխանակաության ընթացքում Հրանտ Բագրատյանը  դիմեց Վարդան Այվազյանին․ «Պարո՛ն Այվազյան, դուք մեզ ի՞նչ եք խորհուրդ տալիս, լինելով մարդ, ով գլխավորել է առաջին հարկային համակարգը։ Ես վատ եմ գնահատում այս փաստաթուղթը, համարյա թե աղբի մակարդակի է։ Հատկապես կոնցեպտուալ լուծումների առումով, որոնք գրեթե բացակայում են, համակարգ չկա։ Երկու դեպքում վճարն անվանված է հարկ, մի դեպքում՝ հարկը վճար։ Այս փաստաթղթի հետագա ճակատագիրն ինչպե՞ս եք տեսնում»։

Ի պատասան՝ Այվազյանն ասաց․ «Եկե՛ք դիտարկումները չծայրահեղացնենք. սա ինչի է նման, ինչի չի նման։ Այն ժամանակ էլ Հայաստանն ուներ պարտավորություններ և մենք ազատ չէինք՝ մեր որոշումների հետ կապված։ Ես միշտ ուրախ կլինեմ, որ ձեր պրոֆեսիոնալիզմն օգտագործվի։ Դուք ակտիվ մասնակցեք ձեր խորհուրդներով, փորձենք քննարկման ժամանակ հասկանանք, տեսնենք՝ որի անունն է հարկ, որի անունը՝ վճար»։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ