Իմ աղոթքները ձեզ հետ են․ Քիմ Քարդաշյանը ցավում է

Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր ցավակցություններն է հայտնել Օրլանդոյում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ «Ես իսկապես չեմ կարողանում խոսքեր գտնել։ Իմ մտքերը, սերն ու աղոթքները Օրլանդոյում տուժածների հետ են»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա։ Հիշեցնենք, որ Օրլանդոյի ակումբներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ 50 հոգի է մահացել, կան վիրավորներ։