15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Զինծառայող Կամո Մարտիրոսյանի մահվան գործով մեղադրյալների թիվը հասել է 5-ի

19-ամյա ժամկետային զինծառայող Կամո Մարտիրոսյանի մահվան գործով մեղադրյալների թիվը հասել է 5-ի:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ մեղադրանք է առաջադրվել 4 ժամկետային, 1 պայմանագրային զինծառայողի:

Ժամկետային զինծառայողներից երկուսին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 360-րդ հոդվածի 1-ին մասով՝ զինծառայողին վիրավորանք հասցնելը, երկուսին՝ 360-րդ հոդվածի 2-րդ մասով՝ (վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադասի կողմից պետի, ինչպես նաեւ պետի  կողմից ստորադասի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ):

Պայմանագրային զինծառայողին, որը կոչումով ավագ սերժանտ է, մեղադրանք է առաջադրվել ՔՕ 360-րդ հոդվածի 2-րդ մասով, 365-րդ հոդվածի 1-ին մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը), 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը):

Մեղադրյալները կալանավորված չեն: Նրանց նկատմամբ ընտրվել են տարբեր խափանման միջոցներ՝ հրամանատարության հսկողության հանձնելը եւ ստորագրությունը չհեռանալու մասին:

Նշենք, որ մահվան դեպքով քրգործ է հարուցվել ՀՀ ՔՕ 110 հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելը:

Կամո Մարտիրոսյանը մահացել է մարտի 14-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հրազենային վնասվածքի հետեւանքով: Նա մահացել է  Տավուշի մարզում, մարտական դիրքում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ