17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Հարևանուհին թալանել է իրեն վստահված բնակարանը

Հունիսի 10-ին, ժամը 23-ին, 53-ամյա Սաթենիկ Պ.-ն ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 10-ից 11-ը, իր բնակարանի բանալին գտնվել է հարեւանի՝ 31-ամյա Մագդա Մ.-ի մոտ: Ժամը 19-ի սահմաններում վերցնելով բանալին՝ նկատել է, որ ննջասենյակի պահարանում դրված զարդատուփից գողացել են 1 ոսկյա վզնոց եւ 2 ոսկյա մատանի` պատճառելով 550.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության Հրազդանի բաժնի եւ Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հունիսի 11-ին, ժամը 14-ին, Միկրոշրջան թաղամասի թիվ 17 շենքի բակից բերման է ենթարկվել 31-ամյա Մագդա Մ.-ն, ով խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ