17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2016

Վիեննայից ստացված լուրերը դրական էին․ դեսպան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է  Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը եւ դրա արդյունքները դրական է գնահատել: «Վիեննայից ստացված լուրերը շատ դրական էին, դա ձեռքբերում էր, որ երկու կողմերն էլ վերահաստատեցին իրենց հանձնառությունը 1994 և 1995 թվականների հրադադարի հաստատման և ամրապնդման համաձայնագրերին»,- ասել է նա։ Դեսպանը «բարի կամքի դրսևորում» է […]

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` մայիսի 18-20-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ, 21-ին՝ օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 22-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի […]

Նոր Արտամետում 79 հակակարկտային արկ է հայտնաբերվել

Ոստիկանության Նաիրիի բաժնում մի քաղաքացուց ահազանգ է ստացել, որ Նոր Արտամետ գյուղի նախկին հակակարկտային կայանի մոտ` քարաբլուրների մեջ, ականանման իրեր է նկատել: Ոստիկանության կայքը հայտնում է, որ մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «ՊԿ-34» գրառմամբ հակակարկտային 79 արկ: Հայտնաբերվածը հանձնվել է ՀՀ ՊՆ սակրավորներին: Կատարվում է հետաքննություն:

Նախագահը նոր դեսպաններ է նշանակել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դիվանագիտական պաշտոններից ազատման և նոր նշանակումների մասին մի շարք հրամանագրեր է ստորագրել։ Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Մասնավորապես, Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը, համատեղության կարգով, նշանակվել է Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վատիկան): […]

Հավատալ, թե չէ

ԱԺ-ում  շարունակում են քննարկել Վերահսկիչ պալատի 2105 թվականի հաշվետվությունը, որը ներկայացնում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հարց ուղղեց Իշխան Զաքարյանին. «2013 թվականին հաշվետվությունը 61 էջից էր կազմված, 2014 թվականին՝ 34 էջից, իսկ 2015 թվականինը՝ 25 էջից: Ծավալների նվազումը պայմանավորված է մեր հաստատած ծրագրի ռազմավարական ու մարտավարական փոփոխությունների՞ց: Ինչպես […]

Թող ջրերը պարզվեն. Լաչինի ազատագրման իրական պատմությունը/վիդեո/

24 տարի առաջ այս օրը կարևորագույն մի գործողություն կատարվեց՝ ազատագրվեց Լաչինը: Սակայն այս օրը տոնականորեն չի նշվում: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին Լաչինի ազատագրման օրը «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց «Հետախույզ վետերանների միություն » կազմակերպության նախագահ Սուրեն Կարապետյանը: Կարապետյանի խոսքով՝ իրենց արածը ըստ արժանավույն չի գնահատվել, քանի որ Լաչինը ազատագրողները երբեք պետական կերակրատաշտին մոտ […]

Ընտրվեց Արփինե Հովհաննիսյանը

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը երկօրյա այցով գտնվում է Սանկտ-Պետերբուրգում՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նիստին, ինչպես նաև սանկտպետերբուրգյան իրավաբանական ֆորումին, որին ներկա է գտնվելու նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:     Մայիսի 17-ին տեղի է ունեցել ԱՊՀ  անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նիստը, որի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ընտրվել է ԱՊՀ […]

Լվովում մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ, կան վիրավորներ /ֆոտո/

Ուկրաինայում՝ Լվով քաղաքում, մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի ու ադրբեջանցիների միջեւ, ինչի արդյունքում 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, նրանք բոլորն ադրբեջանցիներ են։ Ինչպես պարզել է տեղի ոստիկանությունը, միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ տեղի սրճարաններից մեկի մոտ։ Կռվին մասնակցել է 25-40 տարեկան 20 տղամարդ, օդամղիչ ատրճանակից կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում ներկաներից մեկը վիրավորվել է, […]

Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին վարկաբեկելը ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով գեներալ Մանվելի Գրիգորյանի անվան շուրջ բարձրացած աղմուկին, ասաց. «Այսօր մենք պետք է համախմբվենք եւ միասնական լինենք, այլ ոչ թե քար նետենք միմյանց վրա: Հիմա քար նետելու ժամանակը չէ: Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին վարկաբեկելը ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի