Թող ջրերը պարզվեն. Լաչինի ազատագրման իրական պատմությունը/վիդեո/
24 տարի առաջ այս օրը կարևորագույն մի գործողություն կատարվեց՝ ազատագրվեց Լաչինը: Սակայն այս օրը տոնականորեն չի նշվում: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին Լաչինի ազատագրման օրը «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց «Հետախույզ վետերանների միություն » կազմակերպության նախագահ Սուրեն Կարապետյանը:
Կարապետյանի խոսքով՝ իրենց արածը ըստ արժանավույն չի գնահատվել, քանի որ Լաչինը ազատագրողները երբեք պետական կերակրատաշտին մոտ չեն եղելԼ
«Քրդերով էին բնակեցնում Լաչինը, որ հետագայում խաղաղ բնակիչները սպանվեին ու աղմուկ առաջանար: Դնեպրիկ Բաղդասարյանը դիվանագիտորեն խնդիրը լուծեց ռազմական ճանապարհով և Լաչինը ազատագրվեց: Լաչինի ազատագրումը ռազմական ամենաբարդ ու ամենակարևոր գործողություններից էր և ճանապարհ էր բացում դեպի Արցախ»,-այսօր՝ մայիսի 18-ին Լաչինի ազատագրման օրը «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց «Հետախույզ վետերանների միություն » կազմակերպության նախագահ Սուրեն Կարապետյանը:
Կարապետյանի խոսքով՝ գործողությունը ղեկավարած փոխգնդապետ Դնեպրիկ Բաղդասարյանը կենդանության օրոք որևէ պարգևի չի արժանացել:
Կարապետյանը փաստերով ներկայացրեց Լաչինի ազատագրման մանրամասները:
Մանրամասները՝ տեսանյութում: