17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2016

Ֆրանսիական մամուլը գրել էր. «Հայերը գրավեցին Չինաստանը»

24 տարի առաջ, այս օրը՝ 1992 մայիսի 18-ին, ողջ աշխարհը տարակուսանքի մեջ էր և ապշահար: Ֆրանսիական մամուլը գրել էր. «Հայերը գրավեցին Չինաստանը»: Հետո հասկացան, որ հայերը ոչ թե Չինաստանն էին գրավել (ֆրանսերեն՝ Լա Չինը), այլ ազատագրել էին Պատմական Հայաստանի Սյունիք նահանգի Աղահեջք և Արցախ նահանգի Բերդաձոր գավառների այն հատվածը, որի վրա մերձկասպյան թյուրքերը ձևավորել էին […]

Ամաչե՛ք ինքներդ ձեզանից. քուրդ պատգամավորի ելույթը Թուրքիայի խորհրդարանում

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Վերջին օրերին համացանցում շրջանառվում են Թուրքիայի խորհրդարանում հայ և քուրդ պատգամավորների խիստ քննադատական ելույթները: Անցյալ շաբաթ ես ներկայացրել էի հայ պատգամավոր Կարո Փայլանի համարձակ ելույթը Հայոց ցեղասպանության մասին: Իսկ այս շաբաթ ցանկանում եմ ընթերցողների ուշադրությանը ներկայացնել մեկ այլ խիզախ ելույթ, որով հանդես է եկել քուրդ կին […]

Բաքվի հայտարարությունը ապատեղեկատվական հնարք է. Սենոր Հասրաթյան /վիդեո/

Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից տարածված հայտարարությունն առ այն մայիսի 17-ին, թե իբր 2016թ. ապրիլի սկզբին տեղի ունեցած առճակատման ընթացքում «հայկական զինված ուժերը ադրբեջանական խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական օբյեկտներին հարվածներ են հասցրել նաև սպիտակ ֆոսֆոր պարունակող արկերով», ոչ այլ ինչ է, քան Բաքվի կողմից շարունակ հորինվող և իրականության հետ որևէ աղերս չունեցող ապատեղեկատվական հնարք: Այս մասին Արցախի […]

Գալուստ Սահակյանը շնորհավորել է

ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Թանգարանների հարգելի աշխատակիցներ, շնորհավորում եմ ձեզ Թանգարանների միջազգային օրվա Դուք աշխատում եք հայրենագիտության ու արվեստի ինքնատիպ կրթամշակութային օջախներում, որտեղ համադրված են պատմությունն ու հիշողությունը, արվեստն ու արհեստը: Թանգարանները ստեղծում են այնպիսի միջավայր, որտեղ գտածոյի, ցուցանմուշի, արվեստի գործի ու փաստաթղթային հավաքածուի միջոցով անցյալը մղում է մտածել ապագայի մասին, իսկ ներկան` բացահայտում երեկվա […]

Մարտակերտի արևելյան ուղղությամբ ԵԱՀԿ-ն պլանային դիտարկում կանցկացնի

Մայիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի արևելյան ուղղությամբ: ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցմամբ՝ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակից […]

Պատերազմ միանշանակ լինելու է. քաղաքագետ/վիդեո/

«Քսան և ավելի տարիներ բանակցություններ են եղել, որոնք պարունակում էին տարածքներ կարգավիճակի, խաղաղության դիմաց բանաձևը: Ադրբեջանը մերժել է բոլոր տարբերակները: Դա նշանակում է, որ անգամ տրվելիք տարածքներին համաձայն չէ և ուզում է ողջ Ղարաբաղը»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հայտարարեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: Քաղաքագետը նկատում  է` Հայաստանը փորձում է մտնել բանակցությունների նոր փուլ. «Զոհեր տվեցինք ու էլի […]

Մինսկի խումբը ոգեշնչված է Վիեննայի հանդիպման արդյունքներով

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Մինսկի խումբը ոգեշնչված է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում կայացած հանդիպմամբ, գրում է РИА Новости-ն։ «Մենք անչափ ոգեշնչված ենք Վիեննայի հանդիպումների արդյունքներով: Երկու նախագահն էլ պարտավորվել են պահպանել հրադադարի համաձայնագիրը, ակտիվացնել վստահության ամրապնդման կարեւոր միջոցները եկող ամսում, ինչը կարող է հանգեցնել համապարփակ կարգավորման», – ասել […]

Վարչապետի խոսնակը՝ գեներալի խոսնակին. կրքերը թեժանում են

ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքի իր էջում գրառել է. «Մեկնաբանությունս «Սպուտնիկ Արմենիա»-ի հետևյալ նյութի վերաբերյալ՝ «ԼՂՀ վարչապետի խոսնակը դատապարտում է Մանվել Գրիգորյանի արարքը»: Երբ «Սպուտնիկ Արմենիա»-ի լրագրողը զանգահարեց ինձ և ենթադրյալ միջադեպի մասին կարծիքս հարցրեց, ես, տեղյակ չլինելով միջադեպի մանրամասներից, ինչպես նաև իմ աշխատանքային գործառույթներից դուրս համարելով դրան արձագանքելը, խուսափեցի գնահատական տալուց: Ավելին՝ […]

Միայն թե Սերժ Սարգսյանը ների. Ժողովուրդ

ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը իշխանական համակարգում իր դիրքերը վերականգնելու համար ուղիներ է փնտրում: Ըստ լուրերի՝ նա պատրաստ է լուրջ միջոցներ` մինչեւ անգամ 100 մլն դոլարի չափով գումար ներդնել, միայն թե Սերժ Սարգսյանն իրեն ների եւ ուժային կառույցներից որեւէ մեկում նոր պաշտոն վստահի: Սակայն իշխանական վերնախավի աչքերում իր դիրքերը վերականգնելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի