15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետի խոսնակը՝ գեներալի խոսնակին. կրքերը թեժանում են

ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքի իր էջում գրառել է.

«Մեկնաբանությունս «Սպուտնիկ Արմենիա»-ի հետևյալ նյութի վերաբերյալ՝ «ԼՂՀ վարչապետի խոսնակը դատապարտում է Մանվել Գրիգորյանի արարքը»:

Երբ «Սպուտնիկ Արմենիա»-ի լրագրողը զանգահարեց ինձ և ենթադրյալ միջադեպի մասին կարծիքս հարցրեց, ես, տեղյակ չլինելով միջադեպի մանրամասներից, ինչպես նաև իմ աշխատանքային գործառույթներից դուրս համարելով դրան արձագանքելը, խուսափեցի գնահատական տալուց: Ավելին՝ խորհուրդ տվեցի լրագրողին դիմել այդպիսի հարցերով զբաղվող ավելի համապատասխան մարմիններ, որոնք տիրապետում են մանրամասներին: Իսկ երբ լրագրողը ներկայացրեց մամուլում հրապարակված մանրամասները, նշեցի, որ եթե այդպիսի միջադեպ իրոք եղել է ներկայացվող մանրամասներով, ապա այն դատապարտելի է՝ անկախ, թե ում կողմից է կատարվել: Ուստի, կուզեի առանձնացնել հետևյալ դիտարկումներս «Սպուտնիկ Արմենիա»-ի այս նյութի և ենթադրյալ միջադեպի վերաբերյալ՝

1. «Սպուտնիկ Արմենիա»-ն իր նյութում ամբողջությամբ չի ներկայացրել խոսքիս իմաստը, քանի որ ես խոսել եմ «եթե»-ով և նշել, որ այդպիսի հարցերով զբաղվող ավելի համապատասխան մարմիններ կան, թող իրենց դիմեն հարցումով, ոչ թե ասել եմ, որ «ԼՂՀ–ում Մանվել Գրիգորյանի հետ կապված միջադեպով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները»:

2. Նյութի վերնագիրը չի համապատասխանում բովանդակությանը, քանի որ, ինչպես նշեցի, տեքստում «եթե»-ով եմ խոսում, իսկ վերնագրում հաստատական միտք է արտահայտված: Սա նույնիսկ այն դեպքում, որ տեքստի բովանդակությունն էլ ամբողջությամբ չի ներկայացնում հեռախոսազրույցը:

3. Ես լրագրողին 2-3 անգամ ասացի, որ քանի որ միջադեպից տեղյակ չեմ ու դրան արձագանքելն իմ գործառույթների մեջ չի մտնում, հետևաբար, խոսքս հրապարակման ենթակա չէ: Այնինչ, լրատվամիջոցը խախտեց հեռախոսազրույցի այդ պայմանը: Եթե ապացուցելու խնդիր կա, ապա «Սպուտնիկ Արմենիա»-ն կարող է հրապարակել մեր հեռախոսազրույցի ձայնագրությունը:

4. Ամեն դեպքում, վերահաստատում եմ, որ եթե այնպիսի միջադեպ է տեղի ունեցել, ինչպիսին ներկայացվում է մամուլով ու հատկապես Վահան Բադասյանի կողմից, ապա այն դատապարտելի է ինձ համար՝ անկախ, թե ով է ընդգրկված դրանում: Ինձ համար եթե անձեռնմխելի մարդ կա, ապա դա հայրենիքի պաշտպանն է: Բնականաբար, հավասարապես դատապարտելի է հերյուրանքների տարածումը: Կարծում եմ, որ նման մանրամասներով ներկայացվող միջադեպը պետք է որ դատապարտելի լինի նաև Մանվել Գրիգորյանի համար, ինչի մասին հուշում է ներկայացված մանրամասների հերքումը նրա թիմի կողմից:

5. ԵԿՄ լրատվության բաժնի պատասխանատու Վարդան Վարդանյանին էլ խորհուրդ ու կոչ, որ կենացները չխառնի: Նախ՝ Վարդան Վարդանյանը, կարծես թե, լավ չի ծանոթացել «Սպուտնիկ Արմենիա»-ի շեղումներով տեքստին, որտեղ պայմանական միտք եմ արտահայտում: Երկրորդ՝ տվյալ հրապարակմանն արձագանքելուց առաջ լավ կլիներ ինձնից ճշտեր, թե որքանով ճշգրիտ է նյութում ներկայացված իմ խոսքը: Երրորդ՝ ցավում եմ, որ նա իրեն թույլ է տալիս փողոցային ժարգոնով խոսել հարցազրույցում. եթե որևէ սրտանց բան ունի ասելու «ա՛յ տղա»-ին, թող կապվի ինձ հետ՝ մամուլով աքլորանալու փոխարեն: «Ա՛յ տղա»ն կարող է նաև նրա նախընտրելի լեզվով խոսել, բայց ոչ երբեք հրապարակային ու պաշտոնական տեքստերում:

Ահա իր խոսքի հղումը՝

6. Ինձ համար ճշմարտությունն ավելի թանկ է, եթե նույնիսկ Պլատոնն ընկերս լիներ»:

Հիշեցնենք, որ Մայիսի 9-ին Հադրութում միջադեպ էր տեղի ունեցել՝ գեներալ Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ: Լրագրող Սուրեն Սարգսյանը նշել էր, որ հանդիպել է այն զինվորներին, ում հայհոյել էր Մանվել Գրիգորյանը, իսկ արցախցի հրամանատար Վահան Բադասյանը քննադատել էր գեներալի անցած ուղին:

ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը նշել էր, այդ միջադեպով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները:

Նշենք, որ երեկ՝ մայիսի 17-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ գեներալ Մանվել Գրիգորյանի մամուլի քարտուղար Վարդան Վարդանյանը մեկնաբանելով կատարվածը` անդրադարձել է նաև Արտակ Բեգլարյանի հայտարարությանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ