12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լվովում մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ, կան վիրավորներ /ֆոտո/

Ուկրաինայում՝ Լվով քաղաքում, մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի ու ադրբեջանցիների միջեւ, ինչի արդյունքում 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, նրանք բոլորն ադրբեջանցիներ են։

Ինչպես պարզել է տեղի ոստիկանությունը, միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ տեղի սրճարաններից մեկի մոտ։ Կռվին մասնակցել է 25-40 տարեկան 20 տղամարդ, օդամղիչ ատրճանակից կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում ներկաներից մեկը վիրավորվել է, հայտնում է 24tv.ua-ն։

Ոստիկանությունում լրատվամիջոցի աղբյուրը տեղեկացրել է, որ հայերը հարձակվել են ադրբեջանցիների վրա ու ծեծել նրանց։ Ըստ աղբյուրի՝ հայերը ցանկացել են վրեժ լուծել օրեր առաջ տեղի ունեցած միջադեպի համար, երբ Լվովում տեղի ունեցած Եվրոպայի Քունկ ֆուի առաջնության ժամանակ հայ եւ ադրբեջանցի մարզիկների մենամարտի ժամանակ ադրբեջանցիները ռինգ էին մտել ու հարձակվել հայ մարզիկի վրա։

Նշվում է, որ այժ տուժած 6 ադրբեջանցիների մեջ հենց այդ հարձակվողներից են եղել։ Տեղի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել։

Համացանցում են հայտնվել տուժած ադրբեջանցիների լուսանկարները։

183d899dc800c61212e9e9d0821f18f4 b9fac65b6180cfe8056a6249bfb12e13 505a6921372b2de7203df35732046f3b

 

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ