16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2016

ԼՂՀ խորհրդարանի նախագահն ընդունել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 21-ին ընդունել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի ղեկավարությամբ: Հանդիպմանը, որին մասնակցում էր նաեւ ԼՂՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը, քննարկվել են ապրիլին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրների ուսումնասիրությունների ընթացքի ու տարբեր մասնագիտական խմբերի […]

Հերթը հասավ Գլաձորի բազմամետաղային հանքավայրին

Մայիսի 23-ին, Վայոց ձորի մարզի Գլաձորի գյուղապետարանում,  տեղի կունենան «Վայկ Մետալ» ՍՊԸ-ի Գլաձորի բազմամետաղային հանքավայրի արդյունահանման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: Այս մաիսն գրում է Էկոլուրը եւ նշում, որ Գլաձորի բազմամետաղային հանքավայրը գտնվում  է ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքում: Գլաձորը Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորից գտնվում է 3 կմ հեռավորության վրա: […]

Դեռ հնարավոր է փրկել երկիրը և կանխել աղետները. Անդրեյ Սախարով

Այսօր` մայիսի 21-ին, լրանում է ականավոր գիտնական, աննկուն իրավապաշտպան, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Անդրեյ Սախարովի 95-ամյակը: Հանճարեղ ֆիզիկոսը Նոբելյան մրցանակի արժանացել է Խաղաղության բնագավառում: Ջրածնային ռումբը ստեղծած գիտնականը խորհրդային տարիներին հանդես էր գալիս պետության ժողովրդավարական բարեփոխումների, մահապատժի վերացման դիքերից, բողոքոմ էր Աֆղանստանում Սովետական Միության զինված միջամտության դեմ: 1980 թվականին Սախարովը կնոջ` Ելեն Բոների հետ աքսորվեց Գորկի: […]

«Մենք ծառ չենք տնկել». «Կարմիր Սար» ԲՀ-ն ընդեմ ՀԲՃ-ի

«Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը «Ազատ գետը, Համաշխարհային բանկի վարկը, պաշտոնյաների հողատարածքներն ու կոռուպցիան» վերտառությամբ հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ ««Կարմիր Սար» բնապահպանական հիմնադրամն Ազատ գետի ավազանի տարածքում` Գառնի համայնքում, 500-600 հեկտար հողատարածք է վերցրել և տնկել մոտ 10.000 ծառ»:   Այս կապակցությամբ «Կարմիր Սար» բնապահպանական հիմնադրամը հայտարարում է` 1. Հիմնադրամը գրանցվել է 03.06.2014թ. և իրականացնում է […]

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Լուիս Ալմագրո Լեմեսի հետ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը մայիսի 17-ին հանդիպում ունեցավ Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրո Լեմեսի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին միջազգային խնդիրների լայն շրջանակ: Դեսպան Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանը մեծապես արժևորում է ամերիկյան պետությունների հետ բարեկամական հարաբերությունները: Նա իր […]

Թունաքիմիկատներ կարող են հայտնաբերվել ոչ միայն թուրքական լոլիկի մեջ

Հայաստան ներկրված թուրքական լոլիկի մեջ թունաքիմիկատներ են հայտնաբերել: Այս մասին վերջին օրերին բարձրաձայնում է մամուլը, խոսում են փորձագետները: «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ ղեկավար Արմեն Պողոսյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց`  թունաքիմիկատների օգտագործման չափաքանակ գոյություն ունի: Դա գերազանցելու պարագայում պտղի ու բանջարեղենի մեջ հայտնաբերվում են այդ վնասակար նյութերը: ‹‹Ցավալի է, բայց թունաքիմիկատներ կարող են հայտնաբերվել ոչ միայն թուրքական,  այլև […]

Հաղորդավարը խայտառակ է եղել ուղիղ եթերում /վիդեո/

Ամերիկյան հեռուստաընկերություններից մեկի եղանակի տեսության հաղորդավարը խայտառակ է եղել ուղիղ եթերում։ Հաղորդման ժամանակ դրսում տեղադրված տեսախցիկի վրա սարդ է հայտնվել, ինչը սարսափեցրել է հաղորդավար Բրայան Խյուզին։ Ավելի ուշ նա բացատրել է, որ պարզապես սարսափում է սարդերից։

Օրյոլում բացվել է քաղաքն ազատագրած մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը

Ռուսաստանի Դաշնության Օրյոլ քաղաքի ազատագրման հերոսացման զբոսայգում բացվել է  մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը, ով իր «Կուտուզով» պլանով քաղաքը ֆաշիստներից ազատագրել էր 1943-ին։ 1963-ին զոհված տանկիստների եղբայրական գերեզմանի մոտ անմար կրակը հայ զորավարը վառել է անձամբ: Նրանց անունները փորագրված են նույն 1963 թվականին տեղադրված հուշաքարում, իրենց հրամանատարինը` ոչ: «Զինվորները գտան իրենց հրամանատարին …  Զինվորները, որոնք թաղված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի