Դեռ հնարավոր է փրկել երկիրը և կանխել աղետները. Անդրեյ Սախարով
![](https://henaran.am/wp-content/uploads/2016/05/saharov.jpg)
Այսօր` մայիսի 21-ին, լրանում է ականավոր գիտնական, աննկուն իրավապաշտպան, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Անդրեյ Սախարովի 95-ամյակը:
Հանճարեղ ֆիզիկոսը Նոբելյան մրցանակի արժանացել է Խաղաղության բնագավառում:
Ջրածնային ռումբը ստեղծած գիտնականը խորհրդային տարիներին հանդես էր գալիս պետության ժողովրդավարական բարեփոխումների, մահապատժի վերացման դիքերից, բողոքոմ էր Աֆղանստանում Սովետական Միության զինված միջամտության դեմ: 1980 թվականին Սախարովը կնոջ` Ելեն Բոների հետ աքսորվեց Գորկի:
Խորհրդային ղեկավարությունը նրան զրկեց եռակի Սոցիալիստական աշխատանքի հերոսի, Ստալինյան և Լենինյան մրցանակների դափներկրի կոչումներից:
1988-ից Եվրախորհրդարանը սահմանել է Անդրեյ Սախարովի անվան մրցանակ` «Մտքի ազատության համար»: