15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Լուիս Ալմագրո Լեմեսի հետ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը մայիսի 17-ին հանդիպում ունեցավ Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրո Լեմեսի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին միջազգային խնդիրների լայն շրջանակ: Դեսպան Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանը մեծապես արժևորում է ամերիկյան պետությունների հետ բարեկամական հարաբերությունները: Նա իր գոհունակությունը հայտնեց այն փաստի կապակցությամբ, որ կայուն կերպով ընդլայնվում է ամերիկյան այն պետությունների թիվը, որտեղ Հայաստանն ունի դիվանագիտական առաքելություններ կամ հավատարմագրված դեսպաններ:

Դեսպան Հովհաննիսյանը իր երախտագիտությունը հայտնեց գլխավոր քարտուղար Ալմագրոյին Ամերիկյան պետությունների կազմակերպության՝ 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ ծավալած ագրեսիայի հարցում որդեգրած սկզբունքային դիրքորոշման համար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ