15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թունաքիմիկատներ կարող են հայտնաբերվել ոչ միայն թուրքական լոլիկի մեջ

Հայաստան ներկրված թուրքական լոլիկի մեջ թունաքիմիկատներ են հայտնաբերել: Այս մասին վերջին օրերին բարձրաձայնում է մամուլը, խոսում են փորձագետները: «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ ղեկավար Արմեն Պողոսյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց`  թունաքիմիկատների օգտագործման չափաքանակ գոյություն ունի: Դա գերազանցելու պարագայում պտղի ու բանջարեղենի մեջ հայտնաբերվում են այդ վնասակար նյութերը:

‹‹Ցավալի է, բայց թունաքիմիկատներ կարող են հայտնաբերվել ոչ միայն թուրքական,  այլև պարսկական կամ նույնիսկ հայկական պտուղ-բանջարեղենի մեջ: Այդ իսկ պատճառով պատկան մարմինները պետք է ուշադրություն դարձնեն այս խնդրին: Խանութում  վաճառքի դնելուց առաջ պտուղ-բանջարեղենը պետք է ստուգվի լաբորատորիայում, թե չէ, գնորդը սուպերմարկետից վերցնում է պոմիդորը, ի ՞նչ իմանա`  այն իր մեջ ի ՞նչ նյութեր է պարունակում:

Առավելագույնը, որ գնորդը կարող է անել, պիտի պահանջի,  որ իրեն ցույց տան այն սերտիֆիկատը, որտեղ նշված է, թե որտեղից է տվյալ ապրանքը ներկրվել և չի ՞   պարունակում արդյոք վնասակար նյութեր››, – ասաց Արմեն Պողոսյանը:

Ներմուծողից մինչև խանութի վաճառողը եղած շղթայում ամեն մեկը պետք է բարեխիղճ լինի, որպեսզի սպառողն իրենց հնարավորինս ինքնավստահ զգա , իսկ եթե սպառողը կասկածներ ունի, որ իր գնած պտղի կամ բանջատեղենի մեջ կան վնասակար նյութեր, նա չպետք է անպայման պետք է դիմել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն կամ սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ