24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Անպտղության վտանգ` թուրքական լոլիկի մեջ

«Որ թուրքական լոլիկի մեջ թունաքիմիկատներ են հայտնաբերել, վատ է, սակայն մյուս կողմից լավ է, որ այդ գյուղմթերքի նկակմամբ գոնե վերահսկողություն է իրականացվում»,-այսօր՝ մայիսի 20-ին  լրագրողների հետ  հանդիպման ժամանակ  ասաց «Սպառողների ազգային ասոցիացիայի» գյուղդեպարտամենտի ղեկավար Լևոն Աճեմյանը:

«Ես կողմ եմ, որ թուրքական լոլիկի որակի վերահսկողություն կատարվի, քանի որ չի բացառվում՝ դրանցում վերարտադրողական կամ մեկ այլ ֆունկցիան թուլացնող բաղադրիչներ հայտնաբերվեն: Հայաստանում ևս գյուղմթերքը չի վերահսկվում և չի բացառվում, որ նույն վտանգավոր թունաքիմիկատները լինեն նաև հայկական լոլիկի մեջ: Իմ աչքի առջև լոլիկը «սրսկում» ու մի քանի ժամից հավաքում են: Համոզմունքն է՝ պետք է կասեցվի թուրքական բոլոր ապրանքատեսակների ներկրումը»,-նշեց Լևոն Աճեմյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ