15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2016

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցները պարգևների են արժանացել

Մայիսի 3-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ապրիլի 2-ի կարգադրությամբ միջազգային հանրությանը Հայոց ցեղասպանության մասին իրազեկման եւ Ցեղասպանության ճանաչման գործում ներդրած ավանդի համար ՀՀ ԱԺ Պատվո մեդալ է հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին, իսկ թանգարան-ինստիտուտի տնօրենի տեղակալ Սուրեն Մանուկյանին՝ ԱԺ նախագահի հուշամեդալ: Էդուարդ Շարմազանովը պարգեւներ է հանձնել նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մի շարք […]

Նոր բացահայտումներ՝ Հրանտ Դինքի սպանության գործով

Պոլսահայ ականավոր գործիչ, «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով նոր ապացույցներ են ի հայտ եկել: «Cnntürk» լրատվական ծառայությունը հայտնում է, որ Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը Դինքի սպանության գործով հետաքննության շրջանակներում ձեռք էր բերել հեռախոսային ձայնգրություններ: Դրանցից պարզ է դարձել, որ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթին սպանության օրը հետևել է ժանդարմերիայի հետախուզական ծառայության 6 աշխատակից: Վերջիններիս […]

Առջեւում արյունալի պատերազմ է

Ադրբեջանական զորքերի տեղաշարժը, անընդհատ ռազմադադարի խախտումը, այդ երկրի իշխանությունների հռետորիկան ցույց է տալիս, որ ուզենք, թե չուզենք՝ առջևում մեծ և արյունալի պատերազմ է: Պատերազմ, որտեղ այլևս կվճռվի մեր բոլորիս հետագա ճակատագիրը, պատերազմ, որ լինելու է հստակ հաղթող և հստակ պարտվող: Այս պատերազմն իրականում մեզ պարտադրվում է, այս պատերազմը մենք չենք սկսի, սակայն Աստծո կամոք մենք […]

Ավտովթարից տուժած 2 ամյա երեխան տեղափոխվել է հիվանդասենյակ

Ծովակ գյուղի մոտակայքում երեկ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած երկուսուկես տարեկան երեխան, որը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, այսօր տեղափոխվել է մանկական վնասվածքաբանության բաժանմունք: Պատահարի հետևանքով 2014թ. ուղևորի մոտ մոտ առկա էր աջ ազդրի կոտրվածք` տեղաշարժով: Ստացել էր նաև գլխուղեղի ցնցում: Բժիշկների գնահատմամբ` երեխայի առողջական վիճակում դիտվում է դրական տեղաշարժ, վիճակը գնահատվում է լավ:

ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի «իրավունքը» ՌԴ-ում

Այն, որ ռուսական իրավապահ համակարգը  թաթախված է կոռուպցիայի մեջ, թերևս գաղտնիք չէ ոչ ոքի համար: Օրերս ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հարց բարձրացվեց «մեր քաղաքացիների ՌԴ ոստիկանների կողմից ռեյկետի ենթարկելու մասին», ինչին ի պատասխան կառավարության ներկայացուցիչ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ասաց, որ «ՀՀ տարածքից դուրս չեն կարող միջամտել նման հարցերին»: Պարոն Բեգլարյանը […]

Արցախն անկախ պետություն է, և պետք է հասնել նրա միջազգային ճանաչման

Գրիշա Աղաջանյանը  Ֆեյսբուկյան իր հարթակում գրում է. «ԼՂՀ անկախությունը ճանաչել-չճանաչելու հարցը հնարավոր է քննարկել միայն այն դեպքում, եթե հստակ պատկերացում կա, թե ինչպես է Հայաստանը պատրաստվում հասնել ղարաբաղյան խնդրի վերջնական կարգավորմանը։ Պարզ ասած, տվյալ քայլի քննարկումն իմաստ ունի միայն այն դեպքում, եթե կարգավորման ճանապարհը սկզբից մինչեւ վերջ նախանշված է։ Այժմ գոյություն չունի նման պատկերացում և […]

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահին

Մայիսի 3-ին պաշտոնական այցով Հելսինկիում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավար Մարիա Լոհելայի հետ, որին ներկա էին խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, Ֆինլանդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարը։ Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի Ազգային ժողովի և Ֆինլանդիայի Էդուսկունտայի միջև շփումների խթանման հարցերին՝ կարևորելով խորհրդարանական դիվանագիտությունը՝ որպես ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և խորացման կարևոր ձևաչափ։ […]

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահին

Մայիսի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հելսինկիում հանդիպեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվայի հետ: Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահին ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ գործողությունների հետևանքները, դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ԵԱՀԿ ԽՎ նախագահի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի […]

ՄԻՊ-ը հանդիպել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 2-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների օրենսդրական եւ գործնական ամրապնդման: Քննարկվել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, եւ մասնավորապես՝ մարզային ստորաբաժանումների կարողությունների զարգացման հարցեր: Պարոն Բուզետտոն, կարեւորելով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նշանակությունը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի