22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Արցախն անկախ պետություն է, և պետք է հասնել նրա միջազգային ճանաչման

Գրիշա Աղաջանյանը  Ֆեյսբուկյան իր հարթակում գրում է.

«ԼՂՀ անկախությունը ճանաչել-չճանաչելու հարցը հնարավոր է քննարկել միայն այն դեպքում, եթե հստակ պատկերացում կա, թե ինչպես է Հայաստանը պատրաստվում հասնել ղարաբաղյան խնդրի վերջնական կարգավորմանը։

Պարզ ասած, տվյալ քայլի քննարկումն իմաստ ունի միայն այն դեպքում, եթե կարգավորման ճանապարհը սկզբից մինչեւ վերջ նախանշված է։
Այժմ գոյություն չունի նման պատկերացում և հարցերն ավելի շատ են քան պատասխանները։
ԼՂՀ ճանաչումը չպետք է լինի ինքնանպատակ և էմոցիոնալ հողի վրա։ Սա պաթոսային հայրենասիրություն չէ, այլ քաղաքականություն, որտեղ ներգրավված են գերտերություններ։

ԼՂՀ անկախ պետություն է և այո պետք է հասնել նրա միջազգային ճանաչման, սակայն արդյո՞ք ռազմաքաղաքական ղեկավարությունը հաշվարկել է ներկա իրավիճակում դրա առաջ բերած մարտահրավերներն ու դրանց լուծումները»։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ