16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2016

Կվերացնի իրենց եւ իրենց դղյակները. Առավոտ

Այս օրերին մոդայիկ են Հայաստանի եւ Իսրայելի համեմատությունները։ Բացարձակացնել նմանությունները նույնքան սխալ է, որքան հրաժարվել որեւէ զուգահեռներից։ Մենք, իհարկե, շատ տարբեր ենք. մասնավորապես, պետությունները ստեղծվել են բացարձակապես տարբեր հանգամանքներում։ Մենք ունենք ռուսական, իսկ այնուհետեւ՝ խորհրդային կայսրության մեջ ապրելու երկարատեւ պատմություն, որը բացասաբար է անդրադարձել մեր պետական մտածելակերպի վրա, իսրայելցիներն այդ բեռից ազատ են, նրանք պետություն […]

Առանց էմոցիաների

‹‹Ես ինքս կարծում եմ՝ Արցախն իրավունք ունի լինել անկախ պետություն: Այն ունի բոլոր ինստիտուտները անկախ պետություն լինելու համար: Բայց սա շատ նուրբ հարց է: Եթե հարցն օրակարգ մտնի, պիտի մանրամասնորեն քննարկենք: Դրա դրական, բացասական կողմերը քննարկել է պետք», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Վահան Բաբայանը պատասխանելով հարցին` ինչպես է քվեարկելու ԼՂ ճանաչման մասին օրինագծին: Պատգամավորն […]

«Մի նռնակ ունեմ, օղակը քաշած սպասում եմ, ես իրենց մաման…». Հայկական Ժամանակ

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլի առաջին օրերին ծավալված թեժ մարտերից հետո Արցախի հերոսների ցանկում ավելացավ եւս մեկ անուն, մյուս բոլորից ամենաերիտասարդը, թվով 24-րդը: Մայիսյան եռատոնի կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով 19-ամյա կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչումը: Ռոբերտի «Ոսկե արծիվ» շքանշանը Լեռնային Ղարաբաղում ստացել են նրա ծնողները: Մեր օրերի […]

Փախստականների թիվը կհասնի 321 միլիոն մարդու 2050թ․-ին

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2 000 թվականից ի վեր՝  փախստականների թիվն աշխարհում աճել է 40 տոկոսով։ ՄԱԿ-ի հրապարակած զեկույցում նշվում է, որ արդեն 2050 թվականին աշխարհում 321 միլիոն փախստական կլինի։ Այդ պահի դրությամբ՝ այդ թիվն արդեն կազմում է 244 միլիոն մարդ։ ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Գի Մունը կոչ է արել չթողնել այն երկրները, ուր ուղղված է փախստականների […]

Ինչո՞ւ են փակել քրեական հեղինակություն «Ջնդիին». Իրավունք

Եզդիները՝ մի քանի գյուղերի բնակիչներ, մեծով ու փոքրով օրերս բողոքի ակցիա Էին կազմակերպել կառավարության շենքի առաջ, որտեղից երթով շարժվեցին դեպի Գլխավոր դատախազություն։ Պահանջը հետևյալն Էր՝ շուտափույթ ազատ արձակել եզդի համայնքի ներկայացուցիչ, քրեական հեղինակություն համարվող Ջնդի Ամարյանին, որին ձերբակալել են մոտ մեկ ամիս առաջ՝ շորթման կասկածանքով։ -Ջնդի Ամարյանի աներձագը՝ ՋԱՄԱԼ ԱՎԴԱԼՅԱՆԸ համաձայնեց խոսել մանրամասներից. -Ջնդիին փակելը […]

Քոչարյանի բացակայությամբ. Հրապարակ

Շուշիի ազատագրման եւ բանակի կազմավորման 24-րդ տարեդարձին Ստեփանակերտի հուշահամալիրում Արցախի բարձրաստիճան ղեկավարության կողքին չէր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Արարողությանը ներկա են եղել Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ եւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաեւ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը։ Քոչարյանի մամլո խոսնակ […]

Անկանոն բնույթի կրակահերթեր՝ հայ դիրքապահների ուղղությամբ

Մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` անցած գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ […]

3 տասնյակ հայաստանցու անուն` պանամական օֆշորներում. Հայկական Ժամանակ

Երեկ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ISIJ) հրապարակեց այսպես կոչված «պանամական փաթեթը.։ Խոսքը պանամական օֆշորներում գրանցված ավելի քան 200 հազար ընկերություններին վերաբերող մոտ 11 միլիոն փաստաթղթերի մասին է: Ծավալը չափազանց մեծ է և դրանց ուսումնասիրությունների համար շատ երկար ժամանակ կպահանջվի։ Բայց «Պանամական փաթեթի» գործում ISIJ-ի հետ համագործակցող «Հետք» պարբերականի մեր գործընկերները արդեն դրանցում գտել են մոտ […]

Զինվորներն աղոթում են մայրերի եւ ընտանիքների համար

Այսօր իմ հոգևոր կյանքի բացառիկ օրերից մեկն էր: Առավոտյան Բերդում տոնական հանդիսությանն ու շքերթին մասնակցելուց հետո մեկնեցինք Չինչին գյուղ՝ օծելու ճանապարհի եզրին մեր քաջարի զինվորների իսկ ձեռքերով կառուցված փայտաշեն մատուռի գմբեթի խաչը, որն իր խորհրդով և նույնիսկ հորինվածքներով աշխարհի չքնաղագույն տաճարներից մեկն է ինձ համար: Իսկ ո՞րն էր զինվորական տեղամասում նրանց մատուռ կառուցելու ուխտը: Գաղափարն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի