15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կվերացնի իրենց եւ իրենց դղյակները. Առավոտ

Այս օրերին մոդայիկ են Հայաստանի եւ Իսրայելի համեմատությունները։ Բացարձակացնել նմանությունները նույնքան սխալ է, որքան հրաժարվել որեւէ զուգահեռներից։ Մենք, իհարկե, շատ տարբեր ենք. մասնավորապես, պետությունները ստեղծվել են բացարձակապես տարբեր հանգամանքներում։ Մենք ունենք ռուսական, իսկ այնուհետեւ՝ խորհրդային կայսրության մեջ ապրելու երկարատեւ պատմություն, որը բացասաբար է անդրադարձել մեր պետական մտածելակերպի վրա, իսրայելցիներն այդ բեռից ազատ են, նրանք պետություն են ստեղծել «զրոյիցե։ Իհարկե, պետք է նաեւ ընդունել, որ զարգացած երկրներում, առաջին հերթին Միացյալ Նահանգներում, պետական որոշում ընդունողների շարքերում հայեր չկան, իսկ հրեաները շատ են:

Դա չի նշանակում, որ մենք Իսրայելից ընդորինակելու բան չունենք: Նախեիառաջ, իհարկե, «ոչ բարյացկամե շրջապատում գտնվողն պետության կառավարման արեւմտյան ժողովրդավարության մոդելների ներդրումը՝ լեգիտիմ, բնակչության վստահությունը վայելով իշխանության ձեւավորումը: մենք բոլորս՝ իշխանությունը, ընդդիմությունը, քաղաքական ուժերը, հասարակությունը պետք է հասկանանք, որ ընտրությունների կեղծումը մի քանի տասնյակ «Սմերչե է եւ «Սոլցեպյոկե, որոնք 21 տարի է՝ կրակում են մեր պետության վրա: Ես զարմանում եմ, որ մեր «դղյակատերերիե մոտ բացակայում է ինքնապահպանման տարրական բնազդը, միթե նրանք կարծում են, որ թշնամին խնայելու է իրենց կամ իրենց դղյակները:

Երկրորդը՝ կոռուպցիայի դեմ պայքարն է: Այնպես չէ, որ Իսյալերում այդ երեւույթը չկար: Սակայն այն բանից հետո, երբ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ դատվեցին կոռուպցիայի համար, այդ արատը զգալիորեն նահանջեց: Արդեն առիթ ունեցել եմ գրելու, որ ԱՄՆ-ը Իսրայելին տերական 10 մլրդ դոլար է տալիս, մեզ էլ կտա (սկզբում՝ ավելի քիչ), եթե գողությունը վերացնենք:

Երրորդը՝ հասարակության մշտական մոբիլիզացիան է, որը երկարատեւ (տասնամյակներ տեւող) հաջող դիմադրության հիմքն է: Իսրայելցիները գիտեն, որ իրենց երկրի սահմանի որեւէ տեղում ցանկացած պահի կարող են սկսվել ակտիվ մարտական գործողություններ եւ պատրաստ են հզոր հակահարված տալ դրան: Այդ ամենը չի խանգարում այդ երկրին զարգացնել գիտությունը (նախեւառաջ, իհարկե, ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված), կրթությունը, առողջապահությունը, մշակույթը, զբոսաշրջությունը՝ այն աստիճանի, որ աշխարհի տարբեր ծայրերից այնտեղ են գնում բուժվելու, հանգստանալու եւ տեսարժան վայրեր դիտելու:

… Հայաստանն Իսրայել չի դառնա, եւ պետք էլ չի: Պարզապես մենք այդ երկրից սովորելու շատ բան ունենք: Իսկ ո՞վ ասաց, որ մենք ընդօրինակելու բան չունենք Եվրոպայից, Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Չինաստանի, Իրանից: Անգամ Թուրքիայից:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ