Զինվորներն աղոթում են մայրերի եւ ընտանիքների համար
Այսօր իմ հոգևոր կյանքի բացառիկ օրերից մեկն էր: Առավոտյան Բերդում տոնական հանդիսությանն ու շքերթին մասնակցելուց հետո մեկնեցինք Չինչին գյուղ՝ օծելու ճանապարհի եզրին մեր քաջարի զինվորների իսկ ձեռքերով կառուցված փայտաշեն մատուռի գմբեթի խաչը, որն իր խորհրդով և նույնիսկ հորինվածքներով աշխարհի չքնաղագույն տաճարներից մեկն է ինձ համար: Իսկ ո՞րն էր զինվորական տեղամասում նրանց մատուռ կառուցելու ուխտը: Գաղափարն իրապես չափազանց հուզիչ էր:
Մենք այս մատուռը կառուցեցինք Սուրբ Աստվածամոր անունով, որպեսզի Աստվածամայրը պահապան լինի մեր մայրերին ու ընտանիքներին, որպեսզի նրանք հանգիստ ու խաղաղ լինեն, որպեսզի չմտահոգվեն մեզանով: Ահա Հայ Զինվորի Ուխտը: Մեր գնահատանքը Տեր Արամ քահանա Միրզոյանին, մեր հրամանատար գնդապետ Արմեն Գյոզալյանին, ողջ սպայական կազմին և մեր լուսերես զինվորներին, Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանին, տարածաշրջանի բոլոր վարչական ծառայողներին, պատգամավոր Գագիկ Մելիքյանին, Արմեն Բիլյանին և մեր ողջ ժողովրդին:
Վերջում էլ տղաներից մի քանիսը, ովքեր մկրտված չէին ցանկացան անպայման մկրտվել իրենց իսկ ձեռքերով կառուցված այս սքանչելի մատուռ/եկեղեցում, որը շատ շուտով իրականություն կդառնա:
Կարծում եմ այս մատուռը բոլոր այցելուների և ուխտավորների համար սքանչելի այցելության և աղոթքի վայր կարող է լինել: ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ: Իմիջիայլոց մեր տղաները չէին մոռացել նաև անգլերեն ցուցանակ զետեղել հայերենի կողքին): Սա էլ լռելյայն պատասխան բոլոր նրանց մեր զինվորների կողմից, ովքեր ոգի ի բռի, քափ ու քրտինքով աշխարհի դռներն ընկած փորձում էին աղաղակել բանակում եկեղեցականի ներկայության մասին:
Ձեզ անփորձանք ու խաղաղ ծառայություն սիրելի զինվորներ և թող Աստված անսասան պահի մեր Հայոց Բանակը:
Տավուշի թեմ առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան