24 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

Առանց էմոցիաների

‹‹Ես ինքս կարծում եմ՝ Արցախն իրավունք ունի լինել անկախ պետություն: Այն ունի բոլոր ինստիտուտները անկախ պետություն լինելու համար: Բայց սա շատ նուրբ հարց է: Եթե հարցն օրակարգ մտնի, պիտի մանրամասնորեն քննարկենք: Դրա դրական, բացասական կողմերը քննարկել է պետք», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Վահան Բաբայանը պատասխանելով հարցին` ինչպես է քվեարկելու ԼՂ ճանաչման մասին օրինագծին:

Պատգամավորն ընդգծեց` եթե հարցն Արցախի անկախության ճանաչմանն է վերաբերում, հարկ է հույժ ուշադիր լինել յուրաքանչյուր որոշում ընդունելիս, հայտարարություն անելիս: ‹‹Արցախի անկախությունը ճանաչել պետք է, անշուշտ․ դա մեր երկրի համար նուրբ դիվանագիտական ու ռազմավարական հարց է: Այս ամենը համալիր խնդիրների հետ պիտի նայենք, քննարկենք ու դրանից ելնելով՝ որոշում կայացնենք, ոչ թե էմոցիաներից ելնելով: Պիտի անենք այնպես, ո ր Արցախի համար շահեկան դիրք ապահովենք››, -ասաց Վահան Բաբայանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ