Պատգամավորները խորհրդարանում ծեծել են իրար /վիդեո/
Ուկրաինայի Ռադայում հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել պատգամավորների միջեւ։ Այս անգամ փորձել են ծեծել երկրի նախկին փոխվարչապետ, պատգամավոր Ալեքսանդր Վիլկուլին, հայտնում է “Интерфакс-Украина”-ն։ Պատգամավորներից ոմանք վրդովվել են, որ Վիլկուլը ռուսերեն է ելույթ ունեցել։ Նրանք հարձակվել են պատգամավորի վրա ու փորձել ցած գցել ամբիոնից, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել։