12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Անցած գիշերը շատ թեժ էր ու տղերքին զսպելը դժվար էր.թարմ լուրեր Արցախից

«Երկու օր ա, որ շատ են կրակում ու մեր հեչ պետքն էլ չի, հակառակը հրամանի ենք սպասում: Հենց հրաման եղավ դրանց գլուխները ցրիվ կտանք ու կհասնենք Բաքու: Արդեն շատ ենք զայրացած, սենց չի լինի: Ամեն մի զոհը մեր համար մեծ  ցավ ա: Անցած գիշերը շատ թեժ էր ու տղերքին զսպելը դժվար: Հասկացե՛ք սաղ մի պատերազմ անցած ու վիրավոր տղերք: Ոչ մեկի ներվերը տեղը չի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության փոխնախագահ Արագած Մկրտչյանը (Բոնդոն):

Բոնդոն ապրիլի 4-ից Արցախում է՝ առաջնագծում:

«Տղես էլ ժամկետային զինծառայող է ու իրար հետ առաջնագծում ենք: Հեր ու տղա իրար ուժ ենք տալիս ու դուխով ենք: Մենք մեր կռիվը կտանք…»,-ընդգծեց ազատամարտիկը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ