15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 31, 2016

«Եթե մեծամասնությունը որոշի, որ պետք է շաքարավազի ներկրման ոլորտում մոնոպոլիա լինի, ուրեմն կլինի»

Ինպես հայտնել ենք, երեկ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց՝ չի բացառում, որ շաքարավազի ներկրման ոլորտին օրենքով մենաշնորհ տրվի: Անդրադառնալով այս թեմային՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. «Հնարավոր կամ անհնար խնդիրներ գոյություն չունեն։ Դրանց լուծումները մեր ձեռքերում են։ Օրենքը տիեզերքից չենք ստանում ախր։ Իսկ որ որոշակի ապրանքատեսակի մեջ  մոնոպոլ ռեժիմը լինի, ասեմ՝ […]

Ձերբակալվել է 2 գնդապետ, 1 գեներալ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում գտնվող քրեական գործերի շրջանակում 2 գնդապետ եւ 1 գեներալ է ձերբակալվել: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: Ձերբակալվածներն են գեներալ Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը եւ Մհեր Պապյանը: Նրանք ձերբակալվել են մատակարարված անորակ ապրանքներ ընդունելու, չարաշահումներ թույլ տալու փաստերով հարուցված քրեական գործերի շրջանակում: Ըստ նախնական […]

Պատերազմի օրերին վերադարձան գյուղ /վիդեո/

«Սահմանային իրավիճակը այսօրվա դրությամբ խաղաղ է: Ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին իսկ օրից տավուշեցին կանգնած է եղել զինվորի կողքին` թե ինժեներական աշխատանքներով, թե որպես սատար զինվորի կողքին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը: Գյուղապետը նշեց, որ չինարեցին երբեք չի կոտրվում ու ինչքան շատ են հնչում կրակոցներ` համախմբումը ավելի զորավոր է լինում: […]

Խոշոր «ձկներին». Ժողովուրդ

Հովհաննես Հովսեփյանի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակվելուց հետո հարկային ծառայության շարքերում մի տեսակ «անգոր­ծություն» է տիրում: Բանն այն է, որ հարկային ծառայության աշխատակիցների հիմնական «գործերից» մեկը տնտեսվարողների մոտ ստուգումներ անցկացնելն է: Սակայն Հովսեփյանի նշանակվելուց հետո, այսպես ասած, «շարքային» ստուգումների հանձնարարականների թիվը կտրուկ պակասել է: Ել հարկա­յինի տեսուչները չգիտեն ինչով զբաղվել: Իհարկե, այդ պարապուրդը չի […]

Իրավիճակը սահմանին

Մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը շարունակել է մնալ հանգիստ: Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են միայն ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ կրակոցներ: ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները:

Հիսուս Քրիստոսի անվան զորությունը

Քրիստոս աղոթքի մասին ասաց. «Ինչ որ ուզեք Իմ անունով, այն կա­նեմ» (Հովհ. 14.13): Նաև ասաց. «Մինչև հիմա Իմ անունով ոչինչ չխնդրցիք խնդրեցեք և պիտի ստանաք, որպեսզի ձեր ուրախությունը լիակատար լինի» (Հովհ. 16.24): Հետևաբար, բացի աղոթքից մեծ զորություն ու­նի նաև Քրիստոսի անունը: Այս առումով շատ հետաքրքրական է Հին Կտակարանից ամաղեկացիների դեմ հրեաների պատերազմի պատմութ­յունը, երբ Մովսեսը լեռան […]

Բացվել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշակոթողը

Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշակոթողի բացման արարողությանը: հուշակոթողը տեղադրվել է Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ: Հուշակոթողի հեղինակը  քանդակագործ Վարդան Հարությունյանն է:  

Գեւորգ Կոստանյանը անձամբ է Սերժ Սարգսյանին զեկուցել կոռուպցիոն սխեմայի մասին. Ժողովուրդ

Թերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարությունում նոր ձերբակալություններ են եղել։ Ու դարձյալ միջին կամ մանր «ձկներն» են ուռկանում հայտնվել։ Մեր տեղեկություններով՝ ձերբակալվածների թվում են ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը եւ Մհեր Պապյանը, որի ճշգրիտ պաշտոնը երեկ մեզ չհաջողվեց ճշտել։ […]

«Սարսափելի» առաջարկ. Չորրորդ իշխանություն

Ծառայողական մեքենաների կրճատման մասին վարչապետի հրահանգը վերին օղակներում լուրջ քննարկումների առիթ է դարձել: Թերթի տեղեկություններով` իշխանական կուլիսներում  քննարկում են այդ խրթին հարցը կարգավորելու հնարավոր օպտիմալ տարբերակներ: Կա մի «սարսափելի» առաջարկ, ըստ որի` ցանկության դեպքում կարելի է ընդհանրապես հրաժարվել ծառայողական մեքենաներից, փոխարենը պայմանագիր կնքել լավագույն մեքենաներ ունեցող մի տաքսի ծառայության հետ /կամ ստեղծել այդպիսի բազա/: Մանրամասներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի