05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գեւորգ Կոստանյանը անձամբ է Սերժ Սարգսյանին զեկուցել կոռուպցիոն սխեմայի մասին. Ժողովուրդ

Թերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարությունում նոր ձերբակալություններ են եղել։ Ու դարձյալ միջին կամ մանր «ձկներն» են ուռկանում հայտնվել։ Մեր տեղեկություններով՝ ձերբակալվածների թվում են ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը եւ Մհեր Պապյանը, որի ճշգրիտ պաշտոնը երեկ մեզ չհաջողվեց ճշտել։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով՝իշխանությունը չարաշահելու համար, ինչն առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ։

Դավիթ Աբրահամյանը մեղադրվում է այն բանում, որ ընդգրկված լինելով ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության մշտական գործող հանձնաժողովի կազմում՝ շահադիտական դրդումներով այնպես է արել, որ կնքված պայմանագրերին կից տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող գործիքներն ու սարքավորումներն ընդունվեն հանձնաժողովի կողմից։

Օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ վերը նշված գեներալների պաշտոնանկության հարցում որոշիչ դերակատարություն են ունեցել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ՊՆ-ում անցկացված ստուգման արդյունքները։ Եվ պաշտոնանկությունների հարցում առանցքային դերակատարներից մեկը եղել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որն անձամբ է Սերժ Սարգսյանին զեկուցել կոռուպցիոն սխեմայի մասին։

Բայց նկատենք, որ բոլոր ձերբակալվածները նախկին պաշտոնյաներ են, այսինքն՝ ՊՆ գործող որեւէ պաշտոնյա դեռ պատասխանատվության չի ենթարկվել։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ